Իսպանացի արշավորդը պատմել է՝ ինչպես են Արագածում մնացել ձնահյուսի տակ ու 400 մետր ցած գլորվել
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած Իսպանացի արշավորդներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել տեղի ունեցածից։
«Մենք հասնում էինք գագաթ, երբ ձնահյուս սկսվեց։ Այդ ողջ ձյունը լցվեց մեզ վրա, և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել ենք դեպի ներքև։ Չգիտեմ՝ ինչ ասել... Ուզում եմ միայն շնորհակալությունս հայտնել մեզ փրկելու համար։ Այսօր վատ օր էր մեզ համար»,–ասաց նա՝ նշելով որ Հայաստան էին եկել դահուկներով սահելու։
Նշենք, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև):
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
Այսօր առավոտյան հայտնաբերվել է անհետ կորած դահուկորդին դին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար