Աշխատանքից հետո՝ Եռաբլուր. պատերազմում զոհված Գարիկի քրոջ՝ Սոնայի «դեղահաբը» գիտությունն է
Մահվանը հնարավոր է հաղթել միայն քո հարազատին անընդհատ հիշելով. ասում է 44-օրյա պատերազմում զոհված Գարեգին (Գարիկ) Նիկոլյանի քույրը՝ Սոնան: Կենսաբան-փորձագետ Սոնայի հիմնական աշխատավայրը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն, ամենամոտն է Եռաբլուրին. աշխատանքից հետո ոտքով Եռաբլուր բարձրանալը, շուրջ չորս տարի է երիտասարդ աղջկա առօրյայի կարևոր մասն է: Այստեղ են հուղարկավորված Սոնայի եղբայրն ու պատերազմներում զոհված հազարավոր ուրիշ տղաներ:
Ճակատագրի ու ժամանակի դեմ Սոնան անզոր է. միակ «դեղահաբը» գիտությունն է, որը դարձել է երիտասարդ գիտաշխատողի շարժիչ ուժն ու մեծ երազանքներին հասնելու այցեքարտը:
ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հեռակա ասպիրանտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, Փորձաքննությունների ազգային բյորոյի Սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է հաջողություններ գրանցել ինչպես գիտության, այնպես էլ դատափորձագիտական ոլորտում: «Երիտասարդ գիտնականի ամբիոն» միջազգայինն մրցույթում Սոնայի գիտական աշխատանքներից մեկն անգամ ընդգրկվել է առավել ստեղծագործ երիտասարդ գիտնականների լավագույն աշխատանքների եռյակում և արժանացել մրցանակի:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար