Վտանգավոր մոտեցում. Աստերոիդը կարող է բախվել Լուսնին և Երկրի վրա երկնաքարային հոսք առաջացնել
2024 YR4 աստերոիդը, որը հայտնաբերվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Չիլիի ATLAS աստղադիտարանի կողմից, կարող է մոտենալ Երկրին 2032 թվականի դեկտեմբերի 22-ին։ Այնուամենայնիվ, կա հավանականություն (մոտ 1%), որ այն kբախվի Լուսնին, ինչը, գիտնականների կարծիքով, կարող է նաև վտանգ ներկայացնել մեր մոլորակի համար:
Ինչպես պարզաբանել է ՌԴ ԳԱ Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Լեոնիդ Ելենինը, եթե 70-90 մետր տրամագծով աստերոիդը բախվի Լուսնին, ապա ութ մեգատոնին համարժեք հզոր պայթյուն կլինի։ Արբանյակի թույլ ձգողության պատճառով արտանետված բեկորները կարող են, ի վերջո, հասնել Երկիր և առաջացնել երկնաքարային ցնցում:
Միաժամանակ Երկրի վրա աստերոիդի ուղղակի բախման հավանականությունը մնում է ցածր և գնահատվում է 0,28%: Գիտնականները շարունակում են կատարելագործել տվյալները և հետևել երկնային մարմնի հետագծին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով