9-ի փոխարեն 13 տուգանային միավոր կունենան վարորդները. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ փոփոխությունը
Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական փոխոխությունն ու ուղարկեց Ազգային ժողով։ Նախագծով առաջարկվում է վարորդների համար 9 տուգանային միավորի փոխարեն 13–ը սահմանել։ Ճանապարհային երթևեկության անվտանգության և վերահսկողության» ՀԿ անդամ Արտակ Գոբյանը NEWS.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենսդրական փոփոխությանը կողմ են միայն այն վարորդները, ովքեր երթևեկում են ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներով և ընդամենը ամսիների ընթացքում սպառում են իրենց տուգանային միավորները։
«Իմ ծանոթների շրջանում չկա վարորդ, որը կողմ է նախագծին։ Նույնիսկ նրանք, ովքեր տաքսի են վարում և ամբողջ օրը ղեկին են լինում, տարվա ընթացքում հազիվ 3 բալն են կարողանում սպառել»,–ասաց Գաբոյանը։
Արտակ Գաբոյանը հիշեցրեց, որ 2020 թվականից ներդրված բալային համակարգի նպատակը ոչ թե վարորդների գրպանին հարվածելն էր, այլ զսպող մեխանիզմ ստեղծելը, որպեսզի վարորդները հնարավորինս քիչ խախտումներ անեն։ ՆԳՆ–ի տվյալներով, նախորդ տարի վարորդական իրավունքից զրկվել է 10 հազար 337 քաղաքացի:
Գոբյանի խոսքով, եթե փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ճանապարհներին կրկին ամենաթողություն է լինելու, ավելանալու են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Վարորդների կարծիքները օրենսդրական փոփոխության վերաբրյալ տարբեր են։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար