Ամբաստանյալ Շամար Դունկանը խոստովանել է, որ 2022 թվականի օգոստոսի 26-ին տեղի ժամանակով 3:30-ի սահմաններում, ծեծկռտուքից հետո կրակել է ատրճանակից, բայց ոչ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել:
Կրակոցի հետևանքով զոհվել է հոլանդացի կապրալ Սիմմի Պոետսեման, միաժամանակ վիրավորվել են Նիդերլանդների թագավորական բանակի երկու զինվոր: ԱՄՆ-ում գտնվող հոլանդացի զինվորները մոտակայքում ուսումնամարզական վարժանքների էին մասնակցում։
Երկուշաբթի Մարիոն շրջանի դատախազ Ռայան Միրսը մահացու հրաձգությունը որակել է «զենքի և ալկոհոլի թունավոր և ողբերգական համակցման ևս մեկ օրինակ»:
Զինվորները՝ հոլանդական Կոմանդոս կորպուսի անդամները, գնդակահարվել են հյուրանոցի մոտ, որտեղ նրանք հանգրվանել էին։
Հունվարին երդվյալ ատենակալները Դունկանին մեղավոր են ճանաչել սպանության, սպանության փորձի, ծեծկռտուքի և հասարակական կարգի խախտումների համար, վկայում են արձանագրությունները:
Դատախազ Դանիել Չիկկինին դատավարության ժամանակ հայտարարել է, որ Դունկանն այդ երեկո իր երկու եղբայրների հետ եղել է քաղաքի կենտրոնում, և նրանք վիճաբանության մեջ են մտել և կռվել զինվորների հետ, որոնք լավ պատրաստված էին և հաղթել են։
Ըստ դատախազի՝ Դունկանը հեռացել է, սակայն ավելի ուշ վերադարձել է և կրակ բացել նրանց վրա։
Դունկանն ի պաշտպանություն իրեն ցուցմունք տալիս հայտարարել է, որ ինքը կրակել է, բայց ոչ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել, հաղորդում է Ինդիանապոլիսում NBC-ի մասնաճյուղ WTHR-ը: Նա ցուցմունք է տվել, որ ծեծկռտուքից հետո «ուղղակի թեթևակի բարկացած է եղել»։
Դունկանի փաստաբան Դեյվիդ Մարգերումը պնդել է, որ երբ Դունկանը 9 մմ-անոց տրամաչափի ատրճանակից կրակել է հյուրանոցում, գիշերը խմելուց հետո, նա «դա արել է կույր ցասման մեջ» և ժամանակ չի ունեցել հստակ դիտավորություն կազմելու համար:
Սպանության մեղադրանքով Դունկանը դատապարտվել է 60 տարվա ազատազրկման, սպանության փորձի համար՝ 35, իսկ ծեծկռտուքի համար՝ 10 տարվա ազատազրկման։ Բոլոր մեղադրանքները նշանակվել են անընդմեջ կամ մեկը մյուսի հետևից պատիժը կրելու, որն, ըստ դատական փաստաթղթերի, կազմում է 105 տարի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը