Այս քայլը ձեռնարկվել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունվարին 90 օրով սառեցրել է USAID-ի ֆինանսավորումը և այդ ժամանակից ի վեր փորձել է նվազեցնել գործակալության օգնության գործունեությունը:
Հարվածի տակ են հայտնվել ոչ կառավարական կազմակերպությունները, լրատվամիջոցները և մարդասիրական ծրագրերն ամբողջ աշխարհում, ներառյալ՝ հարավային և արևելյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ Բոսնիայում և Հունգարիայում:
Ստեֆանովիչն ասել է, որ դատախազները տեղեկություն են խնդրել ԱՄՆ-ից, երբ Թրամփը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, միլիարդատեր Իլոն Մասկը և այլ ամերիկացի պաշտոնյաներ հայտարարեցին, որ սառեցնում են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորումը: Ստեֆանովիչը հայտնել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պնդումներից հետո, USAID-ի միջոցներից չափազանց շատ ծախսել են CRTA-ն, ինչպես նաև Civic Initiatives, Drug and Policy Center-ի դիտորդական խմբերը հետաքննության տակ են:
«Սերբական հատուկ հակակոռուպցիոն դեպարտամենտը... դիմել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ USAID-ի միջոցների չարաշահման, փողերի հնարավոր լվացման և Սերբիայում ԱՄՆ հարկատուների միջոցների չարաշահման մասին տեղեկություններ ստանալու համար», - ասել է նա հեռուստաեթերում:
Ստեֆանովիչը հավելել է, որ Գերագույն պետական դատախազությունը հրամայել է չորս կազմակերպություններից առգրավել USAID-ին առնչվող բոլոր փաստաթղթերը և հարցաքննել միջոցների ծախսման համար պատասխանատու անձանց:
Իր հերթին «Քաղաքացիական նախաձեռնությունների» գործադիր տնօրեն Մայա Ստոյանովիչը հայտարարել է, որ մոտ 20 խուզարկուներ խուզարկություն են իրականացրել իր կազմակերպության գրասենյակներում՝ առանց դատարանի որոշում ներկայացնելու։
«Այսօր ոստիկանության ներխուժումը... ուժի կոպիտ ցուցադրություն է և շարունակական ճնշում Սերբիայում քաղաքացիական հասարակության վրա», - ասել է Ստոյանովիչը:
2001 թվականից USAID -ը Սերբիայում մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել՝ տնտեսական աճը խթանելու, օրենքի գերակայությունը ամրապնդելու և կառավարումը բարելավելու համար, ներառյալ նվիրատվությունները պետական մարմիններին և խորհրդարանին, ինչպես նաև մի շարք դիտորդական և շահերի պաշտպանության կազմակերպություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը