Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Ժողովրդին խաբելու նուրբ արվեստը

Ժողովրդին խաբում են անդադար: Իսկ ո՞վ է ժողովուրդը: Ժողովուրդը ես եմ, դուք եք, ձեր ազգականն ու բարեկամն է, ձեր մորաքրոջ տղան եւ հորաքրոջ աղջիկն է, ձեր դասախոսն ու ուսուցիչը, բժիշկն ու անգամ ատամնատեխնիկը: ժողովուրդ են տաքսիստները, վարսահարդարներն ու անգամ գրադարանավարները: Կարճ ասած, կիրառելով հին ու նոր տեխնոլոգիաները մեզ անդադար խաբում են կամ ուզում են խաբել: Իսկ անդադար չխաբվելու համար պետք է լինել ուշադիր եւ կրթված:

Եթե ուշադիր եւ կրթված լինեք, ապա կհասկանաք, որ աջ ու ձախ սեռական բնույթի հայհոյանքներ շաղ տվող, բայց շան բնից դուրս չեկող մեկը չի կարող լինել արդար, ազատ, ազնիվ ու ուժեղ, առավել եւս հավակնել զբաղվել քաղաքականությամբ: Ավելին, դուք կհասկանաք, որ նրան ընդհանրապես չպետք է լսեք:

Եթե ուշադիր լինեք, ապա երբ ձեզ կոչ են անում պայքարել, որ տրանսպորտում չվճարեք կամ քիչ վճարեք, ապա կտեսնեք, թե ովքեր են ասողները: Ասում են նրանք, ովքեր երբեք ոչ ավտոբուս են նստել, ոչ էլ մետրոպոլիտենից են օգտվել, ոչ էլ օգտվելու են: Իսկ երբ տեսնեք, ինքներդ ձեզ հարց կտաք՝ եթե այս տղաներն ու աղջիկները մեզ համար այսպես տառապում են, ապա ինչու ոչինչ չեն անում այն օլիգարխների դեմ, ովքեր իրենց բենզալցակայաններում պրեմիում եւ ռեգուլյար բենզինների տակ նույն բենզինն են վաճառում ու գրեթե նույն գնով կամ ինչու են այսքան չնչին վճարում իրենց մոտ աշխատողներին: 

Եթե մի փոքր ուշադիր լինեք, ապա Արցախի փրկիչներից սահուն ավտոբուսի կոնդուկտորներ դարձածներից կհարցնեք, թե ինչու ոչինչ չեք անում նրանց դեմ, ովքեր կարագի փոխարեն կարագանման մթերք են վաճառում եւ այն էլ շատ թանկ գնով: Կհարցնեք նաեւ, թե ինչու ոչինչ չեք անում թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ պայքարն ուժեղացնելու համար կամ ինչու ոչ մի անգամ չհիշեցիք պատերազմում վիրավորված տղերքին:

Կհարցնեք, թե ինչու Ավինյանի կոկորդից չեք բռնում Երեւանում խայտառակ կառուցապատում իրականացնելու համար: Կհարցնեք, թե ինչու ծպտուն չեն հանում, երբ բենզալցակայանները բնակելի շենքերի հարեւանությամբ են կամ դպրոցների կողքին:

Եթե մի փոքր ուշադիր լինեք եւ կրթված, ապա կբացականչեք, կասեք՝ փաստորեն դուք մեզ խաբում էիք, պարոն Ավինյան, փորձելով տրանսպորտի գինը հասցնել 300 դրամի, երբ հնարավոր էր անգամ աշխատել 150 դրամով:

Տրանսպորտը պայքարի համար ամենահեշտ վայրն է, տեղն է, քանի որ այն տեր չունի: Վարչախումբը իր ձեւով է այն օգտագործում, իսկ կարգին Հայկոն եւ նրա մրցակիցները՝ իրենց:

Մնում է հարցնել, թե Կարգին Հայկոյին, որը քաղաքական լուրջ հավակնություններ ունի՝ մի՞թե տրանսպորտից բացի այլ խնդիրներ ձեզ չի հուզում, օրինակ, արցախցիների մասին մտածո՞ւմ ես:

Դե թող փորձեն մտնել Երեւան սիթի ու ասեն, թե մենք կարագը գնում ենք հազար դրամով, դրամարկղում դնեն հազար դրամ եւ փորձեն կարագով դուրս գալ: Առնվազն ծեծ կուտեն: Գիտեն, դրա համար էլ չեն անում, իսկ ավտոբուսներում նրանց չեն ծեծելու եւ դուրս չեն շպրտելու:

Միշտ հարցնում եք՝ երբ է լավ լինելու: Լավ է լինելու, երբ կրթված լինեք ու միշտ զգոն ու ուշադիր: Այ, հենց զգոն լինեք, Երկրի թիվ մեկ օրակարգը չի գա ու հասնի 50 դրամին:

Հենց զգոն լինեք, այլեւս ձեզ ընտրություններից չեն խոստանա մետրոյի նոր կայարան կամ բարձր կենսամակարդակ: Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն: Դա շատ վատ բան է, երբ սիրում եք լսել այն, ինչը հաճելի է, բայց ոչ ճշմարիտ:

Top-News.am