Թրամփը դադարեցրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների աջակցությունը. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն շրջել է աշխարհը՝ մասնավորապես դադարեցնելով իր աջակցությունն Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Ինչպես հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարը, ամերիկյան նոր վարչակազմը ոչնչացրել է այն, ինչ ԵՄ ղեկավարությունը փորձել է պարտադրել բոլոր երկրներին։
Խոսելով X-ում 2025 թվականին ԵՄ առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, որը տեղի ունեցավ փետրվարի 3-ին Բրյուսելում, Օրբանն այն անվանել է «տարօրինակ հանդիպում»: «Բոլորը Բրյուսելում տեսնում են Թրամփի տորնադոյի մոտենալը, բայց նրանցից շատերը դեռ կարծում են, որ կարող են խուսափել դրանից: Չեն կարողանա»,- գրել է վարչապետը։
«14 օրվա ընթացքում Դոնալդ Թրամփն արդեն մի քանի միջոցներով գլխիվար է շրջել աշխարհը։ Ամերիկայում գենդերային խելագարությունն ավարտվել է, [միլիարդատեր Ջորջ] Սորոսի գլոբալիստական կազմակերպությունների ֆինանսավորումն ավարտվել է, անօրինական ներգաղթն ավարտվել է, և աջակցությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին ավարտվել է: Այսինքն՝ այն ամենը, ինչ վերջին տարիներին Բրյուսելի չինովնիկները փորձում էին մեզ պարտադրել, ավարտվել է»,- շարունակեց Օրբանը։
Միաժամանակ, նա նշել է, որ Թրամփը կարող է ոչնչացնել համաշխարհային առևտրի ներկայիս կանոնները, քանի որ մտադիր է «պաշտպանել ամերիկյան շահերը նույնիսկ Եվրոպայի դեմ»։ «Եվրամիությանը դժվար ամիսներ են սպասվում, և Բրյուսելի բյուրոկրատներին դժվար ժամանակներ են սպասվում»,- զգուշացրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը ստիպված կլինի «գործարք կնքել ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները պահպանելու համար»։


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը