Վիճաբանությունից հետո ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա դուրս է եկել երթուղուց
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բոյկոտի այսօրվա ակցիայի ժամանակ ուղևորի և վարորդի մրջև առաջացած վիճաբանությունից հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա հավաքակայանի պետին խնդրել է դուրս գալ երթուղուց»,–նշեց նա
Ավելի վաղ հայտնել էինք, ավտոբուսի վարորդը դուրս է նետել ուղևորի կողմից վճարված 100 դրամը՝ նշելով, որ կարող է նկատողություն ստանալ ղեկավարության կողմից։
Լրագրողների հետ զրույցում քաքաքացին նշել էր, որ բարձրացել է ավտոբուս, ի նշան բոյկոտի՝ 100 դրամ վճարել և առաջացել, իսկ վարորդը դուրս է շպրտել գումարը։
«Դուք դուրս նետեցիք իմ տված 100 դրամը, որն իմ ծնողը տվել էր տրանսպորտով երթևեկելու համար։ 100 դրամ վճարելը տրանսպորտի թանկացումը բոյկոտելու իմ տարբերակն է»,–վարորդի հետ վիճաբանության ժամանակ ասել էր երիտասարդ տղամարդը։
Դրան ի պատասխան՝ վարորդը նշել էր, որ չի ցանկանում աշխատանքից ազատվել՝ քաղաքացուց կանխիկ գումար վերցնելու պատճառով։ Վիճաբանության ընթացքում վարորդը հորդորել էր քաղաքացուն՝ իջնել ավտոբուսից։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակիցներն էլ նշել էին, որ վարորդն իրավունք չունի խանգարել քաղաքացիների խաղաղ բոյկոտը, և նրանք կարող են անվճարել երթեկել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար