Մեզ ենք ծաղրո՞ւմ, ԵԱՏՄ-ի՞ն, թե՞ Եվրամիությանը
Մի խումբ տղաներ, որոնք քաղաքականությունը չեն տարբերում մանկական տուն-տունիկ խաղի հետ, 50 հազար ստորագրություն են հավաքել եւ բոլորին, բոլոր բանական մարդկանց, Հայաստան պետությունն էլ հետը գցել մի խայտառակ վիճակի մեջ։
Ասում են, թե մենք ուզում ենք ԵՄ անդամ դառնալ։ ԵԱՏՄ անդամ Հայաստանը, աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում որոշել է վտանգավոր խաղ խաղալ։ Հիմա գործը հասել է խորհրդարանական քննարկման։ Փոխանակ կանգ առնենք, վերջ տանք այս վտանգավոր խաղին, այն սկսում ենք լրջացնել։ Վերջացրեք։ Մի քանի հոգի Արեւմուտքից ֆինանսավորվում է տարբեր եղանակներով, բայց դա չի նշանակում, թե նրանց պետք է թույլ տանք վտանգել մեր պետությունը։
ԵՄ-ում մեզ չեն սպասում։ Սա ակնհայտ է։ ԵԱՏՄ-ում, մեղմ ասած, շատ վատ են վերաբերում այս նախաձեռնությանը։ Մենք էլ գիտենք, որ մենք ԵՄ անդամ առնվազն առաջիկա հարյուր տարվա ընթացքում չենք լինելու։ Հիմա հարց՝ այս ի՞նչ ենք անում։
Երեկ, հունվարի 23-ին այս նախաձեռնության հեղինակները Սկանդինավյան եւ Մերձբալթյան երկրների արտգործնախարարների առաջ այնպիսի տեքստեր էին ասում, որ ամաչում էիր անգամ այդ նախադասությունները լսել։ Նրանք շնորհակալություն էին հայտնում, նրանք խնդրում էին Հայաստանը փրկել Ռուսաստանից...
Միայն Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը, որը աջ հայացքների տեր մարդ է, ասաց՝ ընկերներ, ինչու եք կենտրոնացել Ռուսաստանի վրա, ձեզ ինչ որ մեկը խանգարում է ձեր ուզած երկիրը կառուցել։
Հավանաբար դեպի լուրջ երկիր տանելու ճանապարհին մենք այս խայտառակության միջով եւս պետք է անցնենք։ Ի դեպ, ովքեր են ստորագրել այս փաստաթղթի տակ, որն այսօր հասել է խորհրդարան։ Ճնշող մեծամասնությանն ասել են՝ ուզում եք առանց վիզա մեկնել Եվրոպա, դե եթե ուզում եք, ստորագրեք։
Եկեք չխաբենք ոչ Եվրոպային, ոչ Ռուսաստանին, ոչ էլ մեր ժողովրդին։
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ