Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար
Հայաստանում Չինաստանի դեսպանատանը՝ Նոր տարվան նվիրված ընդունելություն է տեղի ունեցել:
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մին Հայաստանում Չինաստանի դեսպանատան անունից շնորհավորեց տոնի կապակցությամբ Հայաստանում ապրող, աշխատող, սովորող և բիզնեսով զբաղվող բոլոր չինացիներին՞
Նա նշեց, որ անցած տարին նշանավորվեց նրանով, որ Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր արդյունքների հասավ։
«Մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ, իսկ քաղաքական փոխվստահությունը՝ խորանալ։ Անցյալ տարվա հոկտեմբերին Կազանում կայացած BRICS գագաթնաժողովի շրջանակում նախագահ Սի Ցզինպինը զրույց ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը նոր խթան դարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- հավելեց նա։
Մին հայտնեց, որ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 38%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կայուն զարգացում են արձանագրում կարևոր համատեղ նախագծերը, ինչպիսիք են օրինակ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցումը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, արևային էլեկտրակայանները և այլ ծրագրեր։
Նրա խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին բացվեց Ուրումչի-Երևան ուղիղ չվերթը, ինչը զգալիորեն հեշտացրեց մարդկանց փոխանակումը մեր երկրների միջև։ Չին զբոսաշրջիկների թիվը Հայաստանում շարունակում է աճել, և տարվա վերջում այն գերազանցեց 38 հազարը, ինչը 60%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։
««Չինարենի բումը» շարունակում է աճել Հայաստանում։ Երևանի Վալերիյ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը ակտիվորեն աջակցում է չինարենի ուսուցմանը՝ ներգրավելով ավելի ու ավելի շատ հայ քաղաքացիների չինարեն լեզուն ուսումնասիրելու և չինական մշակույթին ծանոթանալու հարցում։ Նաև իրականացվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք նպաստել են մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության ամրապնդմանը, նոր խթան տալով Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններին»,- հավելել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար