Հայտնագործությունը կատարած շվեյցարա-ֆրանսիական հնագիտական խումբը իր բլոգում հաղորդել է, որ Դամբարանը պատկանում է Տետինեբեֆու անունով բժշկի: Չնայած դամբարանի արտեֆակտները թալանվել են, հնագետներին հաջողվել է ուսումնասիրել պատի որմնանկարները և հիերոգլիֆային գրությունները, որոնք պատկերում են բժշկի դիրքը և բուժելու ընթացքում օգտագործված տարբեր առարկաներ։
Նա կրել է «Սերկետ աստվածուհու հմայող» տիտղոսը։ Վերջինիս պաշտամունքը կապված էր կարիճների հետ և, ինչպես համարվում էր, ապահովում էր պաշտպանություն նրանց խայթոցներից: Այս տիտղոսը նշանակում էր, որ «նա թունավոր խայթոցների մասնագետ էր», Live Science-ին հայտնել է հետազոտող Ֆիլիպ Կոլոմբերը՝ շվեյցարա-ֆրանսիական թիմի ղեկավարը և Ժնևի համալսարանի եգիպտագետը: Գրություններում նաև նշվում է, որ բժիշկը եղել է «դեղաբույսերի ղեկավար»՝ տիտղոս, որը, ըստ Կոլոմբերի, հանդիպում է միայն հին եգիպտական մեկ գտածոյում:
Բացի այս տիտղոսներից, գրություններում նշվում է, որ նա եղել է «գլխավոր ատամնաբույժ»՝ ևս մեկ հազվադեպ հանդիպող տիտղոս: Այս տիտղոսները վկայում են, որ Տետինեբեֆուն եղել է իր մասնագիտության վարպետը:
Տետինեբեֆուի դամբարանը զարդարված է գունագեղ որմնանկարներով, որոնց վրա պատկերված են տարբեր անոթներ՝ սափորներ և ծաղկամանի նման ինչ-որ իր: Դրանց վրա նաև պատկերված են գունագեղ պատկերներ և երկրաչափական ձևեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով