Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարող է մաքրել Նիկոլի այդ խարանը․ Արմեն Աշոտյան
«Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից․ մեկը Արցախի հանձնումն էր։ Իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել անունը։ Էդ փորձերն ապարդյուն են։ Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարող է մաքրել Նիկոլի այդ խարանը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնաթող նախագահներին հրավիրած բանավեճին և մերժումներին։
«Նախագահները մերժեցին և շատ ճիշտ արեցին․ Նիկոլն ուզում է օվերտոնի պատուհան բացել։ Այսինքն՝ ինքը մի քանի անգամ փոորձել է բացել այս հարցով օվերտոնի պատուհան։ Չի բացվում այդ պատուհանը։ Նախագահներն էլ, բնականաբար, մերժել են, որպեսզի չծառայեն էդ նպատակներին։ Այստեղ զարմանալու բան բացարձակ չկա։ Պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ»,- ասաց Արմեն Աշոտյանը և հավելեց․ «Ինքս եմ Նիկոլին մի քանի անգամ հրավիրել բանավեճերի։ Ես, ի տարբերություն նախորդ նախագահների, մասնագիտությամբ պայմանավորված՝ զզվող չեմ, կարող եմ մասնակցել այդ բանավեճին։ Իմ հրավերը ուժի մեջ է»։
Մանրամասն տեսանյութում։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս