Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Խեղճ հարիֆը՝ միակ մեղավոր․ «Կարճ ասած»

Ինձ լավ ծանոթ մի իրավաբան, որը լավ մասնագետ էր և նպատակ ուներ դատավոր դառնալ, խոսում էր միշտ ազնիվ նպատակների մասին, ասում էր՝ հավատա, որ հնարավոր է Հայաստանում դատավորի աշխատավարձով նորմալ ապրել ու չկաշառվել. այս տարվա մարտին արտագաղթեց․ գիտե՞ք ինչ պատճառով․ 2022 թվականին, երբ Սեդա Սաֆարյանը նշանակվեց ՍԴ դատավոր, նրանից առաջ էլ Վահե Գրիգորյանն էր նշանակվել, ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանի վերաբերյալ ձայնագրություն էր հրապարակվել, այդ մասնագետը 2022 թվականից փոխեց մասնագիտությւոնը, ակտիվ սովորեց ծրագրավորում ու առաջին իսկ հնարավորության դեպքում լքեց մեր երկիրը։ Նրա գնալուց հետո էլ Հայաստանում Սորոսի գրասենյակի պաշտոնյա աշխատած մեկը դարձավ ՍԴ դատավոր։ Նրա արտագաղթի պատճառը Նիկոլի կադրային խուլիգանությունն է։ Բայց ըստ Նիկոլի, այդ փայլուն իրավաբանի արտագաղթի պատճառը հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է։ 

Մինչ այս այս խմբակը իր չարածների ու արածների համար մեղադրում էր ում ասես՝ նախկինները, գեներալները, ժողովուրդը, ռուսը․ այսօր իր սխալների համար մեղադրեց Ադրբեջանին ու Թուրքիային՝ ասելով․ «Արտագաղթի պատճառները  90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ»: Սա եկել է իշխանության, խոստացել է ներգաղթ, 6,5 տարի հետո արձանագրում է, որ իր խոստումը տապալվել է, կա արտագաղթ ու մեղադրում է էլի ուրիշներին։ Նիկոլ Փաշինյանի մեղքով, տեղի է ունեցել բռնագաղթ, Արցախի հայաթափում, եկել են Հայաստան, մի մասը արտագաղթել է։ Նիկոլ Փաշինյանի պատճառով սահմանին ապրողը հեռանկար չի տեսել, չնայած խոստմանը, արտագաղթել է․ բայց դա քո պատճառով է, քո՝ բանակցել չկարողանալու պատճառով է, քո՝ ախրանիկների մեջքների ետևում ստեղ դուխով լինելու, արտաքինում՝ հանձվողական լինելու պատճառով է, երկիրը, ժողովրդի անվտանգությունը, քո Ալենի ասածով, քո հոր դուքանի պես վերաբերվելու պատճառով է։ Ինչի՞ եմ էդպես ուղիղ ասում․ որովհետև քեզանից առաջ էլ կար էդ կոնֆլիկտը։ Նույն կոնֆլիկտը նաև Ադրբեջանն ունի, բայց վերջին տարիներին բնակչությունը միայն ավելանում է․ որ ասեմ Ալիևը փայլուն ղեկավար է՝ չէ, էլի քո ֆոնին է այդպիսին թվում, իսկ իրականում ստանդառտ միապետ է, գուցե բախտավոր, որ քո պես հակառակորդ ունի։  

Կա մի հետազոտություն, կոչվում է «Միգրացիոն պատկերը ՀՀ-ում 2022 թվականին», պաշտոնական հետազոտություն է․ ըստ դրա՝ մեր երկրից արտագաղթողների 66 տոկոսը գնացել է աշխատանք գտնելու։ Պատճառների թվում է ուսումը, ընտանեկան պատճառները, առողջականը, արդարության պակասը․ բայց ոչ՝ պատերազմը։ Արտագաղթի համար չես կարող մեղադրել հարևանին, թշնամուն։ Բոլորն էլ ունեն թշնամիներ։ Արտագաղթի պատճառը, այո՛, քո իշխանության վարած քաղաքականությունն է։

Գրիգորյան Արտյուշան գնացել է Ռաստով աշխատելու, երկու տարում լավացել են․ ի հակադրություն Հայաստանի, որտեղ գործերը լավանալու համար պետք է լինել պետական պաշտոնյա կամ ՔՊ-ականի հարազատ, Ռուսաստանում այլ տարբերակներ էլ կան։ Արտյուշը երկու տարում դզվել է, ընտանիքը հավաքել-գնացել է։ Ի՞նչ Ադրբեջան։ Այսինքն՝ պատճառը դու ես, քո սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է։ Նիկոլը գյուղի դպրոցը փակել է, ասել է ժողովուրդ ջան, 3 գյուղի երեխաները կհավաքվեն կգնան մեկ գյուղում դասի․ Գրիգորյան Ժորան տեսնելով, որ իրենց գյուղի դպրոցը փակում են, երեխայի կրթության համար արտագաղթել է։ Մեղավորը որևէ հարևան է՞, թե՞ դու։ Քանի որ բյուջեում փող չկա, Նիկոլ Փաշինյանը փակում է Վարդենիսի պետական մի քանի հաստատություն, որոնք սասարկում էին բնակչությանը․ Մոսկվայում ապրող հերը զանգել է Գնելին, ասել է՝ այ տղա ջան, որ էդ սաղ փակել են, կարող ա Նիկոլը դա էլ է հանձնում, իրենից սպասելու է, ինչի՞ ես մնացել, հել արի․ Գնելը հավաքել է իր երիտասարդ ընտանիքն ու գնացել։ Դե հիմա ասեք, ո՞վ ինչ կապ ունի։ Նիկոլն ասում է՝ արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, մինչև 11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի  հետ։ Եթե կա սոցիալական պատճառ, դա էլ է կոնֆլիկտային միջավայր, արդարության պակասն էլ։ Այո, կա կոնֆլիկտային միջավայր, իսկ դա ու՞մ պատասխանատվության հարցն է, Ժորայի՞, Արտուշի՞, մենակ չասես նախկին նախագահների, նրանք իրենցն արել-գնացել են, դու ես հիմա։ Կասե՞ս ո՞վ է մեղավոր, որ դու եկել ես, մեծ-մեծ խոսալով, արդարություն վերականգնելու, բայց ստեղծել ես ու խորացրել ես կոնֆլիկտային միջավայր ու դա էլ հերիք չէ, թշնամին ինչ ասում է՝ անում ես։ 

Հենց այսօր վարորդները գործադուլ են անում, որը իրենց սահմանադրական իրավունքն է, ՍՄՍ-ով նաև նրանց եք գործից ազատում, վարորդն ասում է՝ 4 երեխա ունեմ, ո՞նց պահեմ, արտագաղթելու եմ դրսում վարորդ աշխատեմ։ Հիմա ո՞վ է էդ միջավայրի մեղավորը։ Երեկվա օրինակն եմ բերում։ Էնքան եք ամեն ինչ այլանդակել, որ վատ օրինակ բերելու համար շատ հեռու գնալ պետք չէ, ամեն օր կա․ ՍՄՍ-ով պաշտոնանկ արված Կարեն Անդրեասյանի փոխարեն ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը։ Կարդում եմ անունը, բան չի ասում, մտածում եմ՝ էս Նիկոլից չէ, էս ո՞նց ա առանց թիկունքի, պատահական իրավաբանի նշանակել ԲԴԽ նախագահ։ 10 րոպե զարմանալուց հետո մամուլը գրում է՝ Արթուր Աթաբեկյանը Վահե Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Իսկ ո՞վ է Վահե Ղալումյանը․ Նիկոլի քավորը։ Բա եթե դուք սաղ պաշտոներին նշանակում եք ձեր բարեկամներին, ու հենց այդ պատճառով բա նորմալ մասնագետը ի՞նչ պետք է անի, եթե ոչ հավաքի ճամպրուկները։

Քո հետ քայլածներից մեկին նշանակել ես նախարար, 2018 թվականին, ինքը վերցրել ա գերանդին ու նախարարությւոնը հնձել ա, նորմալ մասնագետներին հանել ա, իր բարեկամներին, ձեզ հետ քայլած անբաններին լցրել համակարգ․ 16 տարվա նորմալ մասնագետը մնացել ա անգործ, լքել ա համակարգը, ուրիշ երկրում մրցույթ է եղել, հաղթել-գնացել ա։ Այսինքն՝ քո երկրում դարձել է անարդարության զոհ, գնացել է, ի՞նչ արտաքին քաղաքականություն։ Բիզնեսմենը ունեցել է կոնֆլիկտ պետության հետ, դիմել է դատարան ու դատարանը ակնայտ ապօրինի որոշում է կայացրել։ Բիզնեսը, իր ներդրումը հանել, փակել է ու գնացել երկրից։ Նիկոլը կասի՝ Ադրբեջանի հետ հարաբերության բացակայության  պատճառով է։ Քաղաքացին վեճ է ունենում պետական հիմնարկի հետ ու դատարանը կայացնում է հօգուտ պետական հիմնարկի, հօգուտ ՔՊ-ականների, որովհետև ունենք ՍՄՍ-ով կառավարվող համակարգ։ Մեր դատարանները մի լավ գիծ ունեին շուտվանմից եկած՝ եթե աշխատանքից ազատելու համար դատի էին տալիս, միշտ ազատվողի օգտին էր լինում վճիռը, 90 և ավելի տոկոսով։ Նիկոլենք, չնայած որ ժողովրդի անունից են խոսում գիշեր-ցերեկ, տեսան, որ էդպես իրենք տուժում են, տուգանքներ վճարում, էս վերջում օրենք փոխեցին, որ եթե պետաշտոնյաին ազատում են աշխատանքից, ճիշտ է։ Դե որովհետև, հիմա իրենք են հանողը, իրենց բարեկամներին տեղ պետք ա, չէ՞, ազատեն, փոխեցին, որ իրենց հարմար լինի։ Սա արտագաղթի պատճառ կարող է լինել։

Նիկոլ Փաշինյանը ներգաղթի ծառ էր տնկում հեղափոխության օրերին, միլիոնավոր հայերի ներգաղթ խոստանում։ Բայց փաստ է, որ գլուխներն առած փախչում են։ Մարդը կարդում ա լրահոսը, տեսնում է, որ ամեն օր կրակոցներ են, վիարվորներ են, զոհեր են քաղաքի մեջտեղում, սահմանից անգամ իշխանությունն է վտանգ կանխատեսում, երեխաներին տանում է անվտանգ միջավայրում ապրելու։ Մեղավորը ո՞վ է։ Մարդը բիզնես է դրել, մասնակցում է 14 տենդերի, 14-ն էլ պարտվում է, չնայած որ ներկայացրել է նորմալ գին, ցույց է տվել աշխատանքը կատարելու բավարար ռեսուրս․ տենդերները շահել են ամեն անգամ պաշտոնյաների հարազատները, այն էլ՝ ՔՊ-ական, վեշերը հավաքել է ու գնացել Կալիֆոռնիա։ Տենդերներից կոռոպցիայի հոտ է փչում, գուցե անձամբ էլ դրա մեջ եք, ընտանիքով։ Էսօր կարդում եմ՝ Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է կոռուպցիայի դրսևորումներին։ Սրանց անդրադարձել ե՞ք։ Եթե ՔԿ նախագահը խոստովանում է, որ ինքը աշխատելով արդարադատության ոլորտում, զանգեր է ստանում ՔՊ-ից, ուրեմն սովորական քաղաքացին, որը զանգելու տեղ ու ձև չունի, պետք է հույսը կտրի արդարադատությունից, ու համապատասխան եզրակացություններ է անում։   

Դու եկել ես իշխանության այլ լոզունգներով, բայց բերել ես աղետ, հիմա էլ ասում ես՝ սաղ աշխարհով անվտանգության երաշխիք ենք փնտրում, մենք թույլ ենք, պետք է կատարենք Ադրբեջանի պահանջները։ Լավ, ԱԺ-ում ելույթ ունեցար, ժամանակ ու խոսքեր սպառեցիր, քեզ լսողը ի՞նչ ա անելու, բացի հայհոյելուց։

Նիկոլն ասում ա՝ բոլորն արտագաղթում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կոնֆլիկտի պատճառով։ Քա՞նի հազար հոգի է արտագաղթել, որովհետև ինքը նորմալ մասնագետ է, գործից հանել ես, պաշտոնի ես նշանակել քավորիդ, եղբորդ տղուն, աներձագիդ, սանիկիդ, բաջանաղիդ, երեկ էլ իմացանք՝ անգամ քավորիդ հորքուրի գանձին։ Արտագաղթում են, որովհետև տեսնում են՝ մի քանի անբան քայլելով եկան դարձան միլիոնատերեր, իսկ իրենք միջին խավից դարձան աղքատ։ Արտագաղթում են, որովհետև ասել ես տրանսպորտը չպետք է թանկանա, բայց թանկացել ա․ արտագաղթում են, որովհետև ասել ես Արցախը Հայաստան է, բայց ոնցոր Սյունիքն էլ Հայաստան չէ քո հաշվարկներով․ արտագաղթում են, որովհետև պաշտպանության նախարարը, որ սեփական կատու չուներ, դղյակ ունի արդեն, Գնել Սանոսյանն էլ․ արտագաղթում են, որպեսզի փողոցներում վարչապետի շարասյունը չգցի ավտոյի տակ ու սպանի, մնա անպատիժ․ իրենց տղերքին փախցնում են երկրից, որովհետև զինվորը խրճիթում զոհվում է, ոչ մեկը պատասխան չի տալիս․ արտագաղթում են, որովհետև 5 հազար զոհ եք տալիս պատերազմում ու ասում եք՝ կարայի չտայի։ Արտագաղթում են, որովհետև փայ եք մտնում բիզնեսին․ արտագաղթում են, որովհետև ամեն մեկի հաշվով 3 հազար դոլարի պարտք եք վերցրել, գնում են, որ չտան։ Արտագաղթում են, որովհետև խաղաղություն ես խոստացել, բայց չես կարողանում բերել․․․

Քո մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե էդ ոնց եղավ, որ 2018-ին արտագաղթը պակասեց, բայց հեղափոխությունից հետո արագացավ․ ուրեմն մարդկանց սպասելիքները չես արդարացրել։

Կարճ ասած՝ մեր անկախ պատմության մեջ, իմ հիշելով, միայն 3 տարի է եղել, որ արտագաղթն ավելի պակաս է եղել, ներգաղթից․․․ դրանք 2005-6-7 տարիներն էին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակները, կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, այն ժամանակ էլ կար, Թուրքիային ավելի շատ մեր կողմն էր հաթաթա տալիս, քան իրենք մեզ, Քոչարյանը, դեռ Տեր-Պետրոսյանն էր կարծեմ կոչել, իբր պատերազմի կուսակցությունն էր․ դե երևի ինքը՝ խաղաղության․․․ Ես էլ ասում եմ, բա էդ ո՞նց եղավ, որ այդ տարիներին ամենից խաղաղն էր ու ներգաղթ էր, իսկ իբր դու էլ խաղաղության դրոշը ձեռքիդ բերում ես թե՛ պատերազմ, թե՛ արտագաղթ։ Եզրակացությունս էլ նա է, որ միայն ասելով չէ, նաև ճիշտ աշխատել է պետք․․․ Չնայած, գուցե լավ էլ ճշգրիտ աշխատում եք, Ադրբեջանի օգտին։