Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Քաղաքականություն

Օգտագործված-դուրս շպրտվածները (տեսանյութ)

Ես նախորդ տարի գնել եմ երկու ուսապարկ, այս տարի՝ ևս մեկը։ Ընդհանուր առմամբ ունեմ 6 ուսապարկ, որոնցից 3-ից հոգնել եմ, չեմ օգտագործում, օգտագործում եմ ոչ շատ պետքական իրեր դնելու համար։ Այսօրվա հայտնի իրադարձությունների ֆոնին հիշեցի ՔՊ-ական պատգամավորին, որ իրենց համեմատում էր Նիկոլի ուսապարկի հետ ու հիշեցի, որ բոլորս էլ մեր՝ օգտագործումից մաշված ուսապարկերը կամ դեն ենք նետում կամ օգտագործում ենք ոչ պետքական բաներ դնելու համար։

Գիշերային պաշտոնանկություններով Նիկոլը հերթական անգամ ապացուցում է, որ իր համար ոչինչ են անգամ իր թիմի անամները, որոնք իր սաղ հրահանգները կատարել են հլու-հնազանդ, որոնց օգտագործել է ուսապարկի պես․ ոչ միայն պարտավորվածություն չի զգում նրանց նկատմամբ, այլ ցանկացած պահի կարող է իր քաղաքական հաշվարկների համար վարի տալ։ Ասում են ու կարծում եմ՝ խելքին մոտ են լուրերը, որ ՍՄՍ-ով է ազատել աշխատանքից։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քարամյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին երեկոյան պաեզդկայից առաջ ՍՄՍ է գրել, մոտավորապես, որ առավոտ կարող են առանց զարթուցիչի արթնանալ, այլևս գործազուրկ են։ Օրինակ՝ մենք երեկոյան կազմում ենք հաջորդ օրվա պլանները, թե ինչ ունենք անելու․ բարձր պաշտոնյաներն առավել ևս ունեն պլաններ, ընդ որում՝ ոչ մեկ օրվա․ ու կիրակի օրվա վերջին, երբ հաջորդ շաբաթվա պլանը կազմել էին ու վերնաշապիկն էին արդուկում, որ առավոտը հագած-կապած գործի գնան, Նիկոլը ՍՄՍ է գրում, թե արդուկն անջատեք, էլ ձեզ պետք չէ։ Ու այդ՝ հաղորդագրությունը ստանալու պահից արդեն նախկին պաշտոնյաները հասկացան էն մարդկանց վիճակը, որոնք արդեն 4 տարի է՝ պլան չեն կազմում, որովհետև չգիտեն, թե Նիկոլի պահած երկրում ամեն պահի ինչ կգա գլխներին։

Երբ մարդուն հրավիրում ես աշխատանքի, ինչ-որ հիմնավորում բերում ես, թե ինչու ես հենց իրեն ընտրել ու երբ հանում ես աշխատանքից, նաև պատճառն ես ասում, որ մութ կետ չմնա։ Սա անգամ իրեն ամբողջությամբ նվիրված ծառայածների հետ գործընկերային հարաբերությունը չի պահում։ Օգտագործում ու շպրտում է։

Հազար ու մի պատճառ կարելի է մտածել, թե ինչու ազատվեցին աշխատանքից՝ նախընտրական քարոզարշավ է, իր անունն է ուզում մաքրել, դժգոհ է, փիար է անում, չստացված խաղաղության պայմանագրից շեղում է, հաջորդ տարվա բյոււջեի նախագիծը ցույց տվեց, որ ձախողված կառավարություն է և այլն։ Ամեն ինչ հնարավոր է։ Փաշինյանը տվել է հազարավոր խոտստումներ ու չի կատարել և գուցե մեղքը գցում է նրանց վրա, թե՝ ահա նրանք են տապալել։ Մի մոռացեք, որ սա դեմագոգիայի էն տեսակն է, որը ինչ կար՝ հանձնեց ու մատնացույց արեց նախկիններին, թե՝ նրանք են հանձնել։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ խոստումները տապալի ու ցույց տա թեկուզ իր թիմի անդամներին։ Եթե նա իր նպատակների համար կարող է 5 հազարին զոհ տալ, ինչո՞ւ չի կարող փոխաբերական իմաստով էլ զոհ տալ իր թիմից մի քանի տասնյակ մարդու։ Ու սա չավարտվող գործընթաց է․ որովհետև ում էլ բերես, քո խոստումները տապալված էլ մնալու են։ Հենց Վահե Ղազարյանին փոխեց, արագաչափերը վերանալու ե՞ն, որ Քերոբյանին փոխարինեց Պապոյանով, ներդրումները որ այդպես էլ չարվեցին, լցվելու են Հայաստա՞ն։ Ֆինանսների նախարար է փոխվել 3 հոգի, արտաքին պարտքը նվազել է՞։ Չէ, նրանք պաշտոնավարման ամբողջ ընթացքում կատարել են հրահանգներ՝ ՍՄՍ-ով, ու ՍՄՍ-ներով էլ հրաժարական են տվել։ Ընդ որում, իմ կարծիքով, բոլորովին տարբերություն չկա, թե ում է գործից հանել, ում չի հանել, բոլորն էլ հանելու ենթակա են։ Օրինակ, ինչո՞ւ է գործից հանել Գնել Սանոսյանին ու չի հանել Արարատ Միրզոյանին։ Արարատը պրավալ է տվել արտաքին քաղաքականությունը, Գնելի կառավարած տարածքն էլ օր-օրի պակասում է, 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել են, Արարատն էլ պաշտոնավարման ժամանակ դղյակ է սարքել իրեն, Գնելն էլ։ Ինչո՞ւ պետք է ազատել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ու չազատել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Որովհետև եթե փողոցներում ամեն օր կրակոցներ են ու մահ, նույնը նաև բանակում է։ 

Հեռացվածներն ուղերձ են գրել հրաժեշտի, մի գովել են իրենց, թե բարեփոխումներ ենք արել և այլն, Նիկոլն էլ իր հերթին ասում է՝ գնահատում եմ նրանց աշխատանքը։ Բա էդ դեպքում ինչի՞ հեռացվեցին։ Ընդամենը, կրկնում եմ, օգտագործել է որքան պետք է եղել ու նետել դուրս։ Գուցե՝ շանտաժով․ իրենց խմբակցության նախկին պատգամավորն էր ասում, որ Նիկոլը բոլորի դեմ կոմպրոմատներ ունի իր թիմից՝ ֆինանսական ու սեռական։ Ու նրանք հլու-հնազանդ դիմում են գրում, ինչպես որ հլու-հնազանդ կատարել են նրա պատվերները։ Ո՞ր մեկն է մերժել Փաշինյանի որևէ պատվեր։ Իհարկե՝ կարող է նրանց մի մասին վերջնական չնետել դուրս, մի քիչ էլ շարունակի օգտագործել, մանավանդ որ ականատես են եղել թալանին էլ, դավաճանությանն էլ, զանգովի արդարադատությանն էլ, ամեն ինչին էլ։ Նիկոլը Սասուն Խաչատրյանենցից էր ճշտում՝ հըն, ի՞նչ եղավ, Քոչարյանին կալանք տվի՞ն, թե չտվին։ Կարող է այս անձանց այլ պաշտոնների տանել, կարող է և առժամանակ թոսնել տանը, մանավանդ որ այնքան փող են աշխատել, որ կարծում եմ՝ հանգիստ կարող են երկար ժամանակ վայելել։ Սասուն Խաչատրյանն ամեն ամսվա աշխատավարձին կարող էր մի մեքենա գնել, դրանով էր հպարտանում։

Այս պաշտոնանկությունների մեջ, սակայն, շատ ցցուն երևաց «դատական համակարգը անկախ է» բլեֆը։ ԲԴԽ-ն, սահմանադրությամբ, անկախ մարմին է, ԲԴխ նախագահն էլ՝ դատավոր։ Ու Նիկոլը, որ խոսում էր դատարանների անկախության մասին, ԲԴԽ նախագահին ևս ՍՄՍ-ով հրաժարական է պարտադրում։ Եվ հասկանում ենք, որ, բնականաբար, մինչ հրաժարականն էլ ՍՄՍ-ներով պրտադրել է իր որոշումները այս կամ այն դատավորներին դատեու մասին։ Ու ոչ միայն Կարեն Անդրեասյանին։ Նրան նախորդած Ջհանգիրյանը, հիշում եք, ասում էր, թե ինչու է Նիկոլն իրեն նշանակել ԲԴԽ նախագահ․ հիշեցնեմ՝ որ քրեական բռնաճնշումներ սկսեն ու Քոչարյանը իշխանության չգա։ Անուններ են շրջանառվում պատգամավորների, որոնց պետք է շուտով Նիկոլը ՍՄՍ-ով հրահանգի մանդատները վայր դնել։ Մենք խորհրդարանական երկիր ենք, ոտեղ ոչ թե վարչապետը կարող է պատգամավորին ազատել աշխատանքից, այլ հակառակը։ Բայց դե գործ ունենք մեկ անձի իշխանության հետ։ 

Ո՞ւմ կնշանակի Նիկոլը այս անձանց փոխարեն․ բոլորովին անիմաստ է քննարկելը։ Նույն բանը չէ՞։ Հայտնի սուպերմարկետներից մեկում վերցրեցի սննդի տուփը, ժամկետն անց էր, մենեջերն ասաց՝ վայ հազար ներողություն, հենց հիմա կփոխենք։ Ներողություն խնդրեցին ու պահեստից բերեցին մի քանի հատ․ նայեցի՝ դրանց ժամկետն էլ էր անցած։ Դու ունես մի պահեստ, որտեղ լցրած են փտած ապրանքներ, մի ապրանքը փոխարինում ես պահեստի մյուս ապրանքով ու էն էլ նույն ժամկետանցից է։ Քո պահեստը, քո քաղաքական թիմը, ժամկետանց, փտած այդ ապրանքով է լցրած։ Թրամփը սկսել է թեկնածուներ ման գալ, անուններ են շրջանառվում ու ամեն անգամ վերլուծում են՝ այս կադրով ուզում է հասկացնել, որ այսպես․ Նիկոլը ո՞ր կադրով է ինչ հասկացնում։ Նրանց բոլորի փոխարեն էլ մեկ Նիկոլ է։ Ու կրկնում եմ՝ տարբերություն չկա ով որտեղ կնշանակվի։ Նիկոլական պաշտոնյաները հավասարաչափ տապալել են, ում էլ հանի գործից, արժանի են։

Լավ, ո՞րն է կատարվածի պատճառը․ կարծում եմ՝ Նիկոլը քաջ գիտակցում է, որ հասարակությունն իրեն տանել չի կարողանում․ ինչ ասել է՝ պրավալ է տվել, ասածի հակառակն է արել, պատերազմ է պարտվել, անվտանգությունը գնալով խոցելի է դառնում, մարդկանց սոցիալականը վատանում է և այլն։ Նա սպասում է, որ ժողովուրդը մի օր իրեն հանելու է, առավելագույնը՝ մեկուկես տարուց։ Ժողովուրդը հոգնել է անկանխատեսելի, կեղծ միջավայրում արելուց, իրար հաջորդող աղետներից։ Սա հասկանալով՝ ուզում է մեղքը գցել մյուսների վրա։ Բայց նաև մարդիկ գիտեն, որ Նիոլի պաշտոնյաները ընդամենը իր աշխատողներն են, իր հրահանգները կատարողներն են ու այս ազատումներով ընդամենը փորձում է իրեն մի քիչ էլ թթվածին տալ, մի քիչ էլ պահել իշխանությունը։

Կարճ ասած՝ արդյո՞ք պաշտոնանկությունները կփրկեն պաշտոնանկ եղածներին։ Բնականաբար՝ ոչ․ իրենք մասնակից են մեր պետության քայքայմանը, ունեն մեղքի մեծ բաժին ու միևնույն է՝ կանգնելու են պատասխանատվության առաջ։ Արդյո՞ք պաշտոնանկությունները կփրկեն իկոլին։ Վստահաբար՝ ոչ։ Հանրությանը շեղել հիմա այլևս հնարավոր չէ։ Բոլորն էլ հասկանում են, որ դու ում էլ հանես, ում է դնես, թրաշվես, պարիկ դնես, մեկ է՝ դու տաապել ես խոստումներդ, հանձնել ես հայրենիք, տվել ես զոհեր՝ քո ամբիցիաների համար, դու մեղավոր ես ու պատասխանատու։ Իսկ պատասխան տալու ժամանակը, վստահաբար, գալու է։

yerevan.today