Մի քանի երկրներում բանավեճեր կան այն մարդու ծագման և վերջնական հանգրվանի շուրջ, որը 1490-ականներից գլխավորել է Իսպանիայի կողմից ֆինանսավորվող արշավախմբերը, որոնք ճանապարհ են հարթել Ամերիկայի եվրոպական նվաճման համար: Շատ պատմաբաններ կասկածի տակ են դրել ավանդական տեսությունը, որ Կոլումբոսը ծագումով Իտալիայի Ջենովա քաղաքից էր:
Մյուս վարկածներով նա իսպանացի հրեա, հույն կամ բասկ է եղել, պորտուգալական կամ բրիտանական ծագում ունեցել:
Առեղծվածը բացահայտելու համար գիտնականները 22-ամյա հետաքննություն են անցկացրել դատաբժշկական փորձագետ Միգել Լորենտեի գլխավորությամբ՝ վերլուծելով աճյունի փոքր նմուշները, որ գտնվում են Սևիլիայի մայր տաճարում, որը տեղի իշխնությունների կողմից երկար ժամանակ համարվում էր Կոլումբոսի վերջին հանգրվանը, թեև այլ հավակնություններ էլ կային:
Նրանք համեմատել են դրանք հայտնի հարազատների և ժառանգների տվյալների հետ, և իրենց եզրակացությունները հրապարակել «Կոլումբոսի ԴՆԹ-ն․ իրական ծագումը» վավերագրական ֆիլմում, որը շաբաթ օրը հեռարձակվել է Իսպանիայի ազգային հեռուստատեսության TVE հեռուստաընկերության կողմից:
«Մենք ունենք Քրիստոփոր Կոլումբոսի ԴՆԹ-ն՝ շատ թերի, բայց բավարար: Մենք ունենք Էրնանդո Կոլոնի՝ նրա որդու ԴՆԹ-ն,- պատմել է Լորենտեն հաղորդման ժամանակ:- Եվ Էրնանդոյի ինչպես Y քրոմոսոմում (արական), այնպես էլ միտոքոնդրիալ ԴՆԹ-ում (փոխանցված մոր կողմից) կան հրեական ծագմանը համապատասխանող հատկանիշներ»:
Մոտ 300․000 հրեաներ էին ապրում Իսպանիայում, մինչև կաթոլիկ միապետներ Իզաբելլան և Ֆերդինանդը, հրեաներին և մահմեդականներին հրամայեցին ընդունել կաթոլիկ հավատքը կամ լքել երկիրը:
«Սեֆարդ» բառն առաջացել է «Սեֆարադ» բառից, որը եբրայերեն նշանակում է «Իսպանիա»:
Կոլումբոսը մահացել է Վալյադոլիդում (Իսպանիա) 1506 թվականին, սակայն ցանկացել է, որ իրեն թաղեն Իսպանիոլա կղզում, որն այսօր կիսում են Դոմինիկյան Հանրապետությունը և Հայիթիին։ Նրա աճյունը փոխադրվել է այնտեղ 1542 թվականին, ապա 1795 թվականին տեղափոխվել Կուբա, իսկ 1898 թվականին՝ Սևիլիա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով