Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

ՀՀԿ ցուցակի գաղտնի ուղերձը

Դեռ ամիսներ առաջ էին երկրում լուրեր պտտվում, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է անձամբ գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը: Շատերը լսում էին եւ ասում՝ ոչ, չի կարող պատահել, երկրի նախագահը չի կարող ինչ որ կուսակցության շտաբի պետ լինել: Ստացվեց, որ կարող է: ՀՀԿ շտաբը գլխավորելու է Սերժ Սարգսյանը:

Իսկ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հաշվարկը պարզ է՝ ինչպես կարելի է այս բարդ ժամանակներում չաջակցել հայոց բանակին: «Քվեարկում եք Վիգեն Սարգսյանի գլխավորած ցուցակին՝ քվեարկում եք բանակի օգտին»,- կասեն ՀՀԿ քարոզիչները: Ոմանք էլ խեղճ ու կրակ ժողովրդի վրա պարզապես ճնշում կգործադրեն՝ ինչպե՞ս, դուք բանակի՞ դեմ եք գնում: 

Սա մեր դաժան եւ տխուր իրականությունն է: Մեզ շարունակում են մեծ արագությամբ տեղավորել անդունդի ամենախորքում: Իհարկե, մեզ կասեն, թե յուրաքանչյուր կուսակցության իրավունքն է, թե ով է գլխավորում ցուցակը, բայց իրականությունը եւ հայաստանյան իրողությունները բոլորովին այլ են:

Ցուցակի երկրորդ համարն էլ Տարոն Մարգարյանն է: Այստեղ եւս Սերժ Սարգսյանի հաշվարկը շատ պարզ է, եւ ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Երրորդ տեղում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է:

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի անհաջողության եւ հաջողության դեպքում վերոհիշյալ երեք հոգին պատգամավոր չեն դառնալու: Եռյակը կազմված է ինչ-ինչ խնդիրներ լուծելու եւ մարդկանց աչքին փոշի փչելու համար: Հիմա հերթը ընտրողինն է, որը պետք է կայացնի իր որոշումը:

Իհարկե, եթե Հայաստանը լիներ զարգացման այլ մակարդակում, եւ չլինեին մարդիկ, որոնք անհամբեր սպասեին ընտրություններին՝ փող բռնելու համար, ապա որեւէ ցուցակ, որեւէ դասավորություն բոլոր ոլորտներում ձախողված ՀՀԿ-ին չէր կարող օգնել: Ցավոք,Հայաստանը բոլորովին այլ մակարդակի վրա է, որտեղ պետականության գիտակցումը, պետական մտածողությունն էկզոտիկ երեւույթներ են, եւ որտեղ քվեարկելու համար փող բաժանելն ու փող վերցնելը սովորական են դարձել:

Ի դեպ, պատգամավոր դառնալու ցանկություն հաստատ չունեն, բայց ցուցակում են նաեւ Արա Բաբլոյանը եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Կրկնենք՝ հաշվարկը պարզ է:

Շատ հետաքրքիր է երկրորդ հնգյակը: Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը: 

Այս անուններն արդեն բավական են, որ ՀՀ քաղաքացին որեւէ դեպքում չքվեարկի ՀՀԿ-ի օգտին: Երկրորդ հնգյակում ընդգրկված են մարդիկ, որոնք անցած հինգ տարիների ընթացքում ամենաշատն են քծնել Սերժ Սարգսյանին եւ իրենց վրա վերցրել այս կամ այն գործչին վիրավորելու գործառույթը: Ստացվում է, որ ՀՀԿ-ում գնահատվում է քծնանքը եւ ՀՀԿ-ի ցուցակն էլ եւս մի կոչ է ՀՀԿ-ականներին եւ հանրապետականներին՝ քծնեք, կեղտոտ հանձնարարություններ կատարեք, եւ ձեզ համար լավ կլինի:

Սա է մեր իրականությունը: Եւ արդեն իրոք հերթը հանրությանն է, որը պետք է պատասխանի երկու հարցի՝ ցանկանո՞ւմ է շարունակել վատ ապրել եւ ցանկանո՞ւմ է ունենալ զարգացած եւ խաղաղության մեջ գտնվող պետություն:

Գագիկ Մարտիրոսյան