Գիտնականներն ուղեղում սիրո աղբյուր են հայտնաբերել
Գիտնականները մագնիսառեզոնանսային շերտագրության հետազոտության արդյունքում ուղեղում հայտնաբերել են սիրո աղբյուրը. պարզվել է, որ այդ զգացողությունը հիմնականում կենտրոնացած է ուղեղի սոցիալական ազդանշանների մշակմանն առնչվող հատվածներում, հայտնում են գիտնականները Cerebral Cortex հանդեսում հրապարակված իրենց հոդվածում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների հանդեսպ սերն առաջացնում է ուղեղի ամենաինտենսիվ ակտիվությունը՝ այն աստիճան ինտենսիվ, որ այն փաստացի տարածվում է ուղեղի այլ հատվածներում:
«Ծնողական սիրո դրսևորման դեպքում ակտիվանում է ուղեղի պարգևատրման խոր համակարգը շերտավոր մարմնի հատվածում, մի բան, որը որևէ սիրո այլ տեսակի դեպքում չի նկատվում», - ասում է Ֆինլանդիայի Ալտո համալսարանի հետազոտող Պարտիլի Ռինեն:
Գիտնականները պարզել են, որ ռոմանտիկ սերը նաև ուղեղի ակտիվության բարձրացում է հարուցում, սակայն այդ գործունեությունը սահմանափակվում է ուղեղի սոցիալական տարածքներով։ Բնության և կենդանիների հանդեպ սերն ակտիվացնում է պարգևատրման համակարգը և ուղեղի տեսողական հատվածները, բայց ոչ սոցիալական ոլորտները, որոնք այլ մարդկանց սիրելու հետ են կապված:
Հետազոտությունն իրականացնելու համար հետազոտողները խնդրել են սիրային հարաբերությունների մեջ գտնվող 55 ծնողների մտորել սիրո վեց տարբեր տեսակներին առնչվող կարճ պատմությունների շուրջ:
Այս պատմությունների պատասխանները համեմատվել են չեզոք պատմությունների պատասխանների հետ, որոնցում քիչ բան է տեղի ունեցել կամ ոչինչ չի պատահել, օրինակ, ավտոբուսի պատուհանից դուրս նայող կամ սեփական ատամները մտացրիվ մաքրող մարդկանց վերաբերյալ: Հետազոտողները զարմացել են՝ իմանալով, որ մարդկանց միջև սիրուն առնչվող ուղեղի հատվածները շատ նման են: Տարբերությունները հիմնականում վերաբերում էին ակտիվացման ինտենսիվությանը:
Օրինակ, անծանոթների հանդեպ կարեկցող սերն ավելի քիչ պարգևատրելի էր և ուղեղի ավելի քիչ ակտիվացում էր առաջացնում, քան սերտ հարաբերություններին առնչվող սերը, պնդում են հետազոտողները: Առհասարակ, բնության և կենդանիների մասին վերացական պատկերացումները չեն առաջացրել սիրո միևնույն զգացումները՝ մի նշանակալի բացառությամբ։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երբ կենդանիների տերերին խնդրել են մտածել իրենց չորքոտանի բարեկամների մասին, նրանց մեջ ակտիվանում են ուղեղի սոցիալական հատվածները, որոնք սովորաբար պատասխանում են մարդու հետ կապվածության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով