Դեղերի համադրություն, որը կարող է արդյունավետ լինել կաթնագեղձի քաղցկեղի անգամ ագրեսիվ ձեւերի թերապիայի համար
Ամերիկյան Օրեգոն նահանգի Առողջության եւ գիտության համալսարանի հետազոտողները մշակել են բուժման մեթոդների համադրություն, որոնք խոստանում են դանդաղեցնել քաղցկեղի տարածումը եւ նվազեցնել ուռուցքների աճը։ Նրանց հետազոտությունը հիմք է դնում կաթնագեղձի եւ մեզոտելիոմայի (քաղցկեղի ագրեսիվ տեսակներ, որոնք դժվար են բուժվում) եռակի բացասական քաղցկեղի բուժման առավել արդյունավետ մեթոդների մշակման համար։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում։
Մեծ ուռուցքները, ինչպիսին են կաթնագեղձի եռակի բացասական քաղցկեղը եւ մեզոտելիոման, որը գոյանում է ներքին օրգաններում, հաճախ քիմիաթերապիայով կամ որոշակի իմունաթերապեւտիկ դեղերով, ինչպիսին են վերահսկիչ կետերի ինհիբիտորները (դեղեր, որոնք արգելակում են հսկիչ կետերի սպիտակուցների ազդեցությունը, որպեսզի ամրացնեն օրգանիզմի իմունային համակարգը եւ օգնեն նրան պայքարել քաղցկեղի դեմ), չեն բուժվում։
«Միայն պացիենտների մի մասը՝ 20-40 տոկոսը, որոնք տարածված ուռուցքներ ունեն, կլինիկական օգուտ են ստանում, եւ դրանց զգալի մասը ժամանակի ընթացքում խորանում է»,- ասել է հոդվածի հեղինակ, բժշկության դոկտոր Շիվաանի Կումարը։
Նրա խոսքով՝ կոմբինացված իմունաթերապիայի հիման վրա սքրինինգի անցկացման եւ հեռանկարային գործողություններ կատարելու հնարավորությունը՝ կլինիկական մշակման համար, կարող է ապահովել բուժման ավելի արդյունավետ մեթոդներ քաղցկեղի տարբեր տեսակներ ունեցող պացիենտների համար։
Հետազոտական խումբը մշակել է բջջային անալիզ մակրոֆագերի մոլեկուլների նույնականացման համար։ Հետազոտողներն օգտագործել են այդ անալիզը 1 430 ցածր մոլեկուլյար դեղերի սքրինինգի համար, որոնք արժանացել են Դեղամիջոցների եւ մթերքների վերահսկման վարչության հավանությանը՝ թեստավորելու համար հսկիչ կետերի ինհիբիտորներով իմունաթերապիայի համադրությունները։ Լավագույն թեկնածուները, որոնք բարելավել են հսկիչ կետերի ինհիբիտորների արձագանքը, այնուհետեւ թեստավորվել են կաթնագեղձի եռակի բացասական քաղցկեղի կենդանական մոդելների վրա՝ պարզելու համար այն ինհիբիտորները, որոնք դանդաղեցրել են կաթնագեղձի քաղցկեղի խորացումը։
«Այդ համադրությունը ազդել է նաեւ կաթնագեղձի քաղցկեղի այլ ենթատեսակների վրա,- նշել են գիտնականները։- Դեղերը ոչ միայն դանդաղեցրել են քաղցկեղի տարածումը, այլեւ հանգեցրել են քաղցկեղի հետընթացի, ինչը, մեղմ ասած, շատ հետաքրքիր է»։
Հաջող համադրությունը, որը դանդաղեցրել եւ փոքրացրել է քաղցկեղի տարածման վտանգը կենդանական մոդելների վրա, ներառել է ստանդարտ քիմիաթերապիան հսկիչ կետերի ինհիբիտորների եւ ինդոմետացին դեղի (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց) համադրմամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով