Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է Տավուշում Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում «Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրա Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է ՏավուշումԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվումՀայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ ՀայրապետյանԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ
Արցախ

Եթե ՀՀ-ն չլինի ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացի մասնակից, Թուրքիան ավելի «կսեղմի» ՌԴ-ին, որ պաշտպանվեն Ադրբեջանի շահերը. թուրք վերլուծաբան

Չնայած որ Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են, Թուրքիայի Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայը, այնուամենայնիվ, անհնար է համարում երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական վերականգնումը:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ Թուրքիան և Ռուսաստանը պատերազմի շեմին էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:

«Փաստացի, Սու-24-ի խոցվելուց հետո շատ խաղացողներ ցանկանում էին, որ Թուրքիան և Ռուսաստանը պատերազմեն միմյանց դեմ, բայց երբ ինքնաթիռը խոցվեց, բոլորը երկրները շոկի ենթարկվեցին: Այնուամենայնիվ, Թուրքիան և Ռուսաստանը կարողացան հաղթահարել ճգնաժամը հաջողությամբ: Դրա հետևանքով էլ Թուրքիան հեռացավ Արևմուտքից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, տնտեսական ու քաղաքական մի շարք հարցեր:

Հասան Օքթայը նկատեց, որ ուղղաթիռի խոցվելուց հետո բավականին մտերմացան նաև Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները, և ստեղծվեց Թուրքիա-Իսրայել-Ռուսաստան մտերմական շղթան: «Ի վերջո, արևմտյան խաղացողները հուլիսի 15-ին իրականացրեցին հեղաշրջման փորձը Թուրքիայում: Դրանից հետո, երբ ռազմական ապստամբություն եղավ, Թուրքիան հասկացավ, որ դա իրականացվել է արևմտյան խաղացողների և ԱՄՆ-ի կողմից ստեղծած նպաստավոր պայմանների արդյունքում: Այս ամենի հետևանքով է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև մտերմություն սկսվեց: Եթե արևմտյան երկրները և ԱՄՆ-ն շարունակեն իրենց նույն քաղաքականությունը և պնդեն իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ավելի կբարելավվեն»,- ասաց նա:

Արևմուտքը, ըստ Հասան Օքթայի, Թուրքիային և Հայաստանին նույն կերպ է ընկալում: «Ուկրաինական ճգնաժամի ժամանակ Արևմուտքը փորձում էր իր համար Ռուսաստանին այլընտրանք գտնել: Թուրքիան այս գործընթացում մասամբ էր ներառված»,- ասաց նա՝ հավելելով,- այսպիսով Հայաստանը Ռուսաստանի կողքը պետք է լիներ: Եվ եթե Հայաստանը ցանկանում է կայուն տնտեսական և քաղաքական համակարգ, պետք է ընտրի Ռուսաստանի և Թուրքիայի հետ մտերմանալու ուղին»:

Թուրքիայի նախագահը Պուտինի հետ հանդիպումից առաջ հայտարարություններ էր արել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, մասնավորապես, ասելով, որ եթե Պուտինը ավելի ակտիվացնի իր ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործընթացում, հիմնախնդիրն ավելի շուտ կլուծվի: Սրա հետ կապված թուրք վերլուծաբանը նշեց, որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը իրականացնում են ռազմավարական քայլեր հիմնախնդրի լուծումն առաջ տանելու ուղղությամբ:

«Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտությունը խնդիր է ավելի շատ Թուրքիայի և Ադրբեջանի համար, քան Հայաստանի և Ադրբեջանի: Այսպիսով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մտերմացումը կարող է իր ազդեցությունն ունենալ ԼՂ հիմնախնդրի լուծման վրա: Թուրքիան կարող է պահանջել Ռուսաստանից հատուկ վերաբերմունք ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում, և այդպիսով Ղարաբաղը կարող է կարգավորման լուծման գործընթացի անցնել: Արդյունքում Հայաստանին կտրվի հնարավորություն միանալու տարածաշրջանային դաշնություններին: Եթե ԼՂ հիմնախնդիրը լուծվի, Հայաստանը կարող է դրանից շատ օգուտներ քաղել: Այնուամենայնիվ, եթե Հայաստանը չլինի հիմնախնդրի լուծման գործընթացին մասնակից, ռուս-թուրքական հարաբերությունների լավացման արդյունքում Թուրքիան ավելի «կսեղմի» Ռուսաստանին, որ պաշտպանվեն Ադրբեջանի շահերը, և Հայաստանը կկորցնի շատ բան»,- ասաց նա: