ՌԴ նախագահը չի ցանկանում բանակցել Ուկրաինայի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Կիևը կշարունակի Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջանները, ներառյալ Բրյանսկի շրջանը, ապակայունացնելու փորձերը։ Այս մասին նա հայտարարել է հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ բանակցությունների մասին կարելի է նույնիսկ խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»,- նշել է նա։
Պուտինը հավելել է, որ ՌԴ զինված ուժերը հատուկ գործողության գոտում մարտական գծի ողջ երկայնքով առաջ են շարժվում։
«Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացման տեմպերն ամբողջ ճակատով աճել են 1,5 անգամ։ Կիևը փորձեց քանդել ռուսական հասարակության համախմբվածությունը, բայց չստացվեց»,- ընդգծել է նա։
ՌԴ նախագահը վստահեցրել է, որ ավելացել է ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեցող կամավորների թիվը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար