Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են. հաջորդը կհյուրընկալի Լոս Անջելեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված։ Օլիմպիական խաղերի փակման արարաողությունը տեղի է ունեցել Փարիզի լեգենդար մարզադաշտում` «Stade de France»-ում։
Օլիմպիական կրակը մարեց Փարիզի Խաղերի քառակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի ձեռքերում։
Օլիմպիական խաղերի փակման արարողությության ավարտին օլիմպիական դրոշը փոխանցվեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։ Օ
Խաղերի փակման պաշտոնական արարողությանը մասնակցում էր նաև հոլիվուդյան դերասան Թոմ Քրուսը, որը ցատկեց «Ստադ դե Ֆրանս»-ի տանիքից, վերցրեց Լոս Անջելեսի քաղաքապետից դրոշը և դուրս բերեց մարզադաշտից՝ խորհրդանշական կերպով այն բերելով Լոս Անջելես: Բացի այդ, հանդիսատեսին ցուցադրվեց նաև տեսահոլովակ, որտեղ նկարահանվել են Red Hot Chili Peppers ռոք խումբը, երգչուհի Բիլլի Այլիշը և ռեփեր Սնուփ Դոգը:
2028 թվականին 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել