Ինչպե՞ս շոգ եղանակին խուսափել սմարթֆոնի գերտաքացումից․ օգտակար խորհուրդներ
Շոգ եղանակին անհրաժեշտ է առավել զգույշ լինել սմարթֆոնն օգտագործելիս։ «Պրայմ» գործակալության հետ զրույցում ՌԴ «Ռոսկաչեստվո» ծառայության թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն նշել է մի քանի օգտակար խորհուրդ, որոնք հնարավորություն կտան խուսափել շոգ եղանակին սմարթֆոնն օգտագործելու ժամանակ առաջացող հնարավոր խնդիրներից։
Երբ օդի ջերմաստիճանը 30 աստիճան է և ավելի, սմարթֆոնները կարող են տաքանալ մինչև 50-60 աստիճան, դրա հետևանքով կարող են վնասվել ներքին բաղադրիչները, կարող է վնասվել նաև էկրանը և իսկ սարքի կատարողականությունը կարող է նվազել։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով կարող է նաև խամրել էկրանի մատրիցան և դառնալ պակաս պայծառ:
Սերգեյ Կուզմենկոն խորհուրդ է տալիս խուսափել ոչ օրիգինալ աքսեսուարների և լիցքավորիչների օգտագործումից, քանի որ հատկապես շոգ եղանակին դրանք կարող են հանգեցնել մարտկոցի գերտաքացման։ Նա նաև խորհուրդ է տալիս անջատել Bluetooth-ը, Wi-Fi-ն ու GPS-ը, եթե դրանք չեք օգտագործում, ինչպես նաև չխաղալ գրաֆիկական բարձր ծանրաբեռնվածություն ենթադրող խաղեր, որոնք մեծապես ծանրաբեռնում են պրոցեսորն ու գրաֆիկական արգացուցիչը։
Լիցքավորման ժամանակ սմարթֆոնի ներքին բաղադրիչները գերտաքացումից պաշտպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս լիցքավորիչը դնել ստվերում, փակել բոլոր հավելվածները և կողպել էկրանը։ Կարելի է նաև օգտագործել լիցքավորիչ, որն ունի ավելի ցածր հզորություն և սահմանափակել լիցքավորման մակարդակը մինչև 70-80%:
Սմարթֆոնը հովացնելու ամենահեշտ ձևը այն ավելի քիչ օգտագործելն է: Եթե դա հնարավոր չէ, ապա կարելի է միացնել էներգախնայողության ռեժիմը: Սմարթֆոնը հովացնելու ամենաարագ միջոցը ինքնաթիռի ռեժիմը միացնելն է:
Միևնույն ժամանակ, Կուզմենկոն կտրականապես խորհուրդ չի տալիս սմարթֆոնը հովացնել սառնարանում, քանի որ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը կարող է առաջացնել խոնավության կուտակում սարքի ներսում և վնասել էլեկտրոնային բաղադրիչները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով