Ինչու է անընդհատ ցնցվում Մարսի մակերեւույթը․ գիտնականներ
Գիտնականները պարզել են, թե ինչու է անընդհատ ցնցվում Մարս մոլորակի մակերեւույթը։ Ցնցումները արձանագրվել են Mars InSight սեյսմոգրաֆի կողմից։ Նշվում է, որ թեեւ Մարսն ունի իր մթնոլորտը, սակայն այն 100 անգամ ավելի բարակ է մեր մոլորակի մթնոլորտից։ Սա նշանակում է, որ Մարսը տիեզերքից ընկնող քարերից պաշտպանվելու հուսալի հարմարանք չունի։ Բացի այդ, Մարսը ավելի մոտ է գտնվում երկնաքարային այն գոտուն, որը գտնվում է նրա եւ Յուպիտեր մոլորակի ուղեծիրների միջեւ, եւ այդ պատճառով մոտակայքում միշտ գտնվում են բազմաթիվ բեկորներ, որոնք նպաստում են բախումների մեծ հաճախականությանը։
Տարեկան, ըստ գիտնականների, Մարսի վրա ընկնում է 280-360 երկնաքարային բեկոր, որոնցից յուրաքանչյուրը կարող է հասնել մինչեւ բասկետբոլի դաշտի մեծության։ Դրանք առաջացնում են ավելի քան ութ մետրանոց խառնարաններ եւ մինչեւ երեսուն մետր տրամագծով փոսեր։ Գիտնականները այս բախումների հետ են կապում Մարսի մակերեւույթի չդադարող ցնցումները, նշելով, որ այդ բախումների միջոցով կարելի է շատ բան պարզել Մարսի երկրաբանական պատմության ժամանակագրության մասին, ինչպես նաեւ հասկանալ, թե ապագայում ինչպիսի «երկնաքարային անձրեներ» կարող են «տեղալ» Կարմիր մոլորակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով