Ինչպես նվազեցնել սրտի հիվանդության ռիսկը
Սեմֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական երեք անգամ սննդակարգում գազարի ներառումը զգալիորեն բարձրացնում է մաշկի մեջ կարոտինոիդների պարունակությունը։ Իսկ կարոտինոիդները նվազեցնում են սրտի հիվանդություն, ինչպես նաեւ քաղցկեղ ունենալու հավանականությունը։ Հիշեցնենք, որ կարոտինոիդները հանդիսանում են ֆիտոնուտրիենտներ, որոնք բազմաթիվ մրգերին եւ բանջարեղեններին հաղորդում են կարմիր, դեղին կամ նարնջագույն գունավորում։ Օրգանիզմում այս նյութի պարունակությունը բարձրանում է, երբ մարդն իր սննդակարգում օգտագործում է վառ գույներ ունեցող մթերքներ։ Կարոտինոիդները կարգավորում են հակաօքսիդանտային պաշտպանությունը, բարելավում են մաշկի վիճակը, ամրապնդում իմունային համակարգը։
Հետազոտությունները պարզել են, որ շաբաթական երեք անգամ գազարի ներառումը սննդակարգում նպաստում է մաշկի մեջ կարոտինոիդների պարունակության բարձրացմանը։ Եթե գազարը համատեղվում է պոլիվիտամինների հետ, ապա կարոտինոիդների ազդեցության արդյունավետությունը էլ ավելի է բարձրանում։ Մասնագետները եզրակացրել են, որ օրգանիզմին սննդարար նյութերով ճիշտ եւ գրագետ կերպով մատակարարումը էապես բարձրանում է նրա առողջական վիճակը, իսկ կոնկրետ դեպքում նվազեցնում սրտի եւ օնկոլոգիական հիվանդություններ ունենալու հավանականությունը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...