Մենք ճգնաժամ ունենք Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ․ Ելենա Պանինա
Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների տնօրեն Ելենա Պանինան «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային ֆորումի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը:
«Չեմ կարծում, որ ռուս-հայկական հարաբերություններում ճգնաժամ կա։ Մեզ մոտ ճգնաժամը ոչ թե ռուս-հայկական հարաբերություններում է, այլ Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ, որը չգիտես ինչու որոշել է ուղղություն վերցնել դեպի Արևմուտք, դեպի Ֆրանսիա, առաջին հերթին շտապում է դեպի հարավի որոշ երկրներ, բայց ոչ մի կերպ գործողություն չի իրականացնում ի շահ սեփական հայ ժողովրդի։ Եվ ահա այստեղ մենք ըմբռնում չունենք, քանի որ Ռուսաստանն ավանդաբար միշտ աջակցել է հայ ժողովրդին։ Չէ որ հայ ժողովուրդը բազմաչարչար է ժողովուրդ է։ Դա մի ժողովուրդ է, որը ենթարկվել է Ցեղասպանության, հալածանքների։ Մենք գիտենք 1915 թվականի հայտնի կոտորածը, այդ պատճառով շատ ցավալի է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մոռացել է իր ավանդույթները», — ասել է Պանինան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք միշտ աջակցել ենք Հայաստանին, հայ ժողովրդին, խաղաղության, նորմալ կյանքի, Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցության հույսերին։ Դա էլ շարունակվելու է։ Եվ այդ մասին մեր նախագահը բազմիցս հայտարարել է», — եզրափակել է Պանինան։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար