Հայտնաբերվել են Վեզուվի հրաբխի ժայթքումից ավելի քան 200 փրկվածների մասին ապացույցներ
Պոմպեյը և Հերկուլանումը Նեապոլի հարավի իտալական ափին երկու հարուստ քաղաքներ էին: Պոմպեյը զարգացած արդյունաբերությամբ և ակտիվ քաղաքական և ֆինանսական կապերով՝ շուր 30 հազար մարդուց բաղկացած համայնք էր:
Մոտ 5000 բնակչություն ունեցող Հերկուլանումն ուներ ակտիվ ձկնորսական նավատորմ և մարմարի մի քանի արհեստանոցներ։
Որոշ հնագետներ միշտ ենթադրել են, որ մ.թ. 79 թվականին այս քաղաքների որոշ բնակիչների հաջողվել է փրկվել Վեզուվի լեռան ժայթքումից:
Մայամիի համալսարանի դասական գրականության պրոֆեսոր Սթիվեն Թակը մշակել է մի եղանակ, որի օգնությամբ Պոմպեյի շրջանի 12 թաղամասերում ավելի քան 200 փրկվածների մասիօն ապացույցներ է հայտնաբերել: Սակայն, իբրև կանոն, այդ փրկվածները Վեզուվի լեռից հյուսիսային հատվածում էին՝ առավել խոշոր ավերածությունների գոտուց դուրս։
Պրոֆեսորը նշել է, որ ինքը եղանակ է մշակել՝ պարզելու համար՝ արդյոք հնարավո՞ր է գտնել փրկվածներին: Նա ընտրել է Պոմպեյի և Հերկուլանումի համար սովորական հռոմեական անուններ, մասնավորապես, Նումերիուսը, Պոպիդիուսը և Աուլուս Ումբրիցիուսը, և սկսել է փնտրել նման անուններով մարդկանց, որոնք ժայթքումից հետո ընկած ժամանակահատվածում ապրում էին մերձակա բնակավայրերում: Նա միաժամանակ լրացուցիչ ապացույցներ է փնտրել, մասնավորապես, հարևան համայնքներում ներգաղթյալերին տեղավորելու համար նախատեսված բարելավված ենթակառուցվածքներում:
Հրաբխից փրկվածների մասին հայտնագործությունը կատարվել է՝ պարիսպների վրայից մինչև տապանաքարերի վրա արված տասնյակ հազարավոր հռոմեական արձանագրություններ պարունակող տվյալների բազաներն ութ տարի շարունակ ուսումնասիրելուց հետո:
«Ըստ երևույթին, փրկվածների մեծ մասը փորձել է հնարավորինս մոտ լինել Պոմպեյին:
Նրանք գերադասում էին բնակություն հաստատել այլ փրկվածների հետ, իսկ տեղափոխվելիս ապավինում էին իրենց հայրենի քաղաքների սոցիալական և տնտեսական կապերին»,- նշել է պրոֆեսորը The Conversation կայքում զետեղված իր հոդվածում։
Երբ վերապրածները վերաբնակեցվել են և նոր կյանք կառուցել իրենց նոր համայնքներում, իշխանությունները նույնպես յուրովի դեր են խաղացել դրանում:
Հռոմեական կայսրերը տարածաշրջանի զարգացման համար խոշոր ներդրումներ են արել՝ վերականգնելով հրաբխի ժայթքումից վնասված գույքը և նոր ենթակառուցվածքներ, ներառյալ՝ ճանապարհներ, ջրային համակարգեր, ամֆիթատրոններ և տաճարներ ստեղծելով տեղահանված բնակչության համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով