Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք` ինչով զբաղվեմ, պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ ասելիքի բացակայության պատճառով հիմա փորձ է կատարվում սադրանքներ իրականացնել Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ելույթներից հետո ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա զգուշացրեց. «Ձեր հեգնական խոսքը, մասնավորապես, պարոն Խաչատրյան, բովանդակության բացակայության պարագայում անհարգալից վերաբերմունքը գործընկերների... »։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից ինչ-որ բան ասաց, որից հետո Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը»:
Երբ Սեյրան Օհանյանը կոչ արեց դիտողություն անել բոլորին, ոչ թե միայն ընդդիմադիրներին, ԱԺ նախագահն ասաց. «Պարոն Օհանյան, զբաղվեք ձեր գործով, ինձ մի ասեք՝ ես ինչով զբաղվեմ։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Եղավ, ինչ ուզեցիք, արեցիք։ Լռեք»:
Այնուհետև դիմեց ՔՊ-ականներին. «Խնդրում եմ հարգելի պատգամավորներ, չտրվել սադրանքներին, մարդիկ ասելիք չունեն, դատարկ է բովանդակությունը, փորձում են սադրանքներ կազմակերպել։ Խնդրում եմ դա ի նկատի ունեցեք»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար