Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը
Գիտնականները պարզել են հնագույն բաոբաբների ծագման գաղտնիքը, տեղեկացրել է ВВС-ն։ ԴՆԹ հետազոտությունների համաձայն՝ այդ ծառերը առաջին անգամ հայտնվել են Մադագասկարում 21 միլիոն տարի առաջ։
Ավելի ուշ դրանց սերմերը օվկիանոսային հոսանքները հասցրել են Ավստրալիա, ինչպես նաեւ Աֆրիկա, որտեղ դրանք զարգացել են եւ ունեցել տարբեր տեսակներ։
Հետազոտողները կոչ են անում ակտիվացնել ծառերի պահպանմանն ուղղված ջանքերը, որոնք, նրանց խոսքով, կարող են մոտենալ անհետացման եզրին ավելի շուտ, քան կարծում էին մինչ այժմ։
Դոկտոր Իլիա Լեյչը Կյուի Թագավորական բուսաբանական այգուց հետազոտության վրա աշխատել է ամուսնու՝ պրոֆեսոր Էնդրյու Լեյչի հետ (Լոնդոնի թագուհի Մարիայի համալսարան)։
«Մենք կարողացանք ճիշտ որոշել բաոբաբների ծագումը։ Այդ տվյալները թույլ տվեցին մեզ նոր կարեւոր տեղեկություն ստանալ, որը կօգնի պահպանել դրանք եւ վնասազերծել դրանց ապագան»,- ասել է նա ВВС հեռուստաալիքին։
Հետազոտողներն ուսումնասիրել են բաոբաբների ութ տեսակներ, որոնցից վեցը աճում են Մադագասկարում, մեկը տարածված է ողջ Աֆրիկայում, մյուսը՝ Ավստրալիայի հյուսիս-արեւմուտքում։
Նրանք կոչ են անում բարձրացնել մադագասկարյան անհետացող երկու տեսակների բնապահպանական կարգավիճակը։
Բաոբաբները հայտնի են որպես «կյանքի ծառ» կամ «շրջված ծառ»՝ անսովոր ձեւի եւ երկարակեցության պատճառով։ Դրանք աղետալի վիճակում են կլիմայի փոփոխությունների եւ անտառների համատարած հատման պատճառով։
Բաոբաբները կարող են ապրել հազար տարի՝ հասնելով հսկայական չափերի եւ իրենց ցողուններում մեծ քանակությամբ ջուր կուտակելով, որպեսզի դիմանան չորային սեզոններին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով