Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփել է օրը (տեսանյութ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այս պահին համակիրների հետ Սուրբ Աննա եկեղեցում է։ Նախատեսված էր հանդիպում, որի ընթացքում պետք է ամփոփվեր օրը եւ ներկայացվեին առաջիկա անելիքները։ Սակայն հորդառատ անձրեւի պատճառով հավաքվածները մտան եկեղեցի, որտեղ Բագրատ Սրբազանի առաջարկով միասին աղոթեցին, ինչի հետո Սրբազանը հատվածներ ընթերցեց Ավետարանից։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ:
Նկարիչների և Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորել էին միությունների ղեկավարները, իսկ ԳԱԱ-ում դռները փակ էին, արդյունքում Բագրատ Սրբազանը չկարողացավ ներս մտնել: Փոխարենը նրան սպասում էին ԳԱԱ պատմության ինստիտուտում: Նշենք, որ Բագրատ Սրբազանը փորձել էր մտնել ԱԺ եւ սուրճ խմել, սակայն չէր կարողացել շենք մտնել՝ անձնագիրն իր մոտ չունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում, նրանք փակել էին Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին որոշել էին Կիրանց գյուղից երթով գալ Երևան, 5 օր անց շարժումն արդեն Երևանում էր։
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ 15 րոպե ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը սակայն տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Հորդառատ անձրևի պատճառով Սուրբ Աննա եկեղեցու բակում իրականացվող հավաքը տեղափոխվել է եկեղեցու ներս: Բագրատ Սրբազանը հույս հայտնեց, որ անձրևը շուտով կդադարի և օրը կամփոփվի եկեղեցու բակում՝ ինչպես նախապես որոշվել էր:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ