Ես հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, և վերջինս չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան
Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը այսօր` մայիսի 12-ին հրավիրած հանրահավաքին Հանրապետության հրապարակում:
«Անցած անգամ Ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, անվստահություն հայտնելով ներկա կառավարության ղեռկավարին: Նրանց ձայները 35-ն են։ Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին։ Այսինքն առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել, սակայն մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը եւ կամաց-կամաց հասնել»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նաեւ նշել է, որ պատրաստվում է խորհրդակցություններ անցկացնել բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում Քաղաքացիական պայմանագրի:


















































«Զարյա-3» արգելված նռնակներ են կիրառել, մարդիկ են վիրավորվել, հիմա փորձում են կոծկել. Սրբազան (տեսանյութ)
Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան
Շարժումը փողոցում լինելու է, հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան
Գիշերել են ԱԺ-ի մոտ. ռուսական ԶԼՄ-ները՝ սրբազան պայքարի մասին
Բագրատ սրբազանն ամփոփել է օրը և խոսել անելիքներից
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար