«Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին
Գեներալ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, որը շրջում է Երեւանի բուհերով:
Նրանք ողջագուրվեցին, որից հետո Սրբազանն ասաց. «հենց հիմա մեր կողքին է մեր շատ սիրելի հրամանատար, վերջին շրջանում միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը»:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես, հայտարարեց. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։
Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նախատեսված։


















































«Զարյա-3» արգելված նռնակներ են կիրառել, մարդիկ են վիրավորվել, հիմա փորձում են կոծկել. Սրբազան (տեսանյութ)
Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան
Շարժումը փողոցում լինելու է, հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան
Գիշերել են ԱԺ-ի մոտ. ռուսական ԶԼՄ-ները՝ սրբազան պայքարի մասին
Բագրատ սրբազանն ամփոփել է օրը և խոսել անելիքներից
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg