ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 3-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 18 հարց:
Մասնավորապես, օրակարգում են՝
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը,
2023-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը,
ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը,
Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը:
Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Նշենք սակայն, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը օրակարգից հանվել է՝ Դավիթ Խաչատուրյանի առողջական խնդրիների պատճառով:
ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անձամբ կգնան ԱԺ՝ զեկույցները ներկայացնելու: