Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը
Վասեդայի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները պարզել են, որ սպորտ դիտելը ուղեղում ակտիվացնում է պարգևատրման հատուկ ուղիները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sports Management Review (SMR) ամսագրում:
Հետազոտության ընթացքում գիտնականները կիրառել են բազմամեթոդ մոտեցում: Առաջին փուլում նրանք վերլուծե; են հանրությանը հասանելի տվյալները կամավորների բարեկեցության վրա սպորտ դիտելու ազդեցության վերաբերյալ: Հետազոտությունը հաստատել է, որ իսկապես կապ կա հեռուստացույցով մրցույթներ կանոնավոր դիտելու և երջանկության միջև:
Երկրորդ փորձը առցանց հարցում է եղել։ Դրա նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես են փոխկապակցված սպորտը դիտելը և բարեկեցությունը՝ կախված դիտվող սպորտի տեսակից: Այս հարցմանը մասնակցել է 208 մարդ։ Պարզվել է, որ ինքնազգացողության բարելավման վրա ամենամեծ ազդեցությունն են ունեցել բեյսբոլն ու ֆուտբոլը, իսկ ամենաթույլը՝ գոլֆը։
Երրորդ հետազոտության ժամանակ մասնագետները նեյրոպատկերման տեխնիկա են օգտագործել՝ ուսումնասիրելու սպորտ դիտելուց հետո 14 մարդու ուղեղի գործունեության փոփոխությունները: Արդյունքները ցույց են տվել, որ սպորտ դիտելը ուղեղի պարգևատրման համակարգում ակտիվացրել է որոշակի սխեմաներ, ինչը ցույց է տալիս, որ այդ մարդիկ երջանկության կամ հաճույքի զգացում են ունեցել:
Նրանք նաև պարզել են, որ այն մարդիկ, որոնք հաճախ են սպորտ դիտում, իրենց ուղեղում ավելի մեծ մոխրագույն նյութի ծավալ ունեն պարգևատրման սխեմաների հետ կապված տարածքներում: Սա ենթադրում է, որ սպորտի կանոնավոր դիտումը կարող է աստիճանաբար դրական փոփոխություններ առաջացնել ուղեղի գործունեության և կառուցվածքի մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով