10-15 տարի անց մեր կյանքի միջին տեւողությունը 120-130 տարի կդառնա. ԱԲ-ն մեր գեներից կհանի հիվանդությունները. Բրեթ Քինգ
Այսօրվա աշխարհում ամենախոշոր խնդիրներից մեկը, որին բախվում ենք, այն է, որ աշխարհում օգտագործվող էներգիան սպանում է մեզ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանում կայացած երկրորդ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ժամանակ նշեց ֆորումի գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգը:
«Տարեկան 10 մլն մարդ է մահանում օդի աղտոտումից, որը բրածո վառելիքից է: Ինչո՞ւ մենք դրանից դուրս չենք գալիս ինժեներական լուծումների միջոցով, ինչո՞ւ ենք ընդունում, որ ածխաջրածինների վրա հիմնված էներգաշուկայի հաջողությունը պետք է տարեկան 10 մլն կյանք տանի: Ինչո՞ւ մենք ներդրում չենք անում ավելի մաքուր էներգետիկ համակարգերի մեջ»,-ասաց նա: Քինգն անդրադարձավ նաեւ առողջապահության ոլորտում արհեստական բանականության ներդրման արդյունքներին. «Մի քանի տարի հետո ԱԲ-ի կիրառությամբ երկարակեցությունը ընդհանուր նպատակ կլինի, գենետիկ թերապիայի միջոցով կկարողանաք գեները խմբագրել, ԴՆԹ-ի ոլորապտույտից հանել հիվանդությունները: Սրանք արմատապես կփոխեն առողջապահության մասին մեր պատկերացումները: Խելացի առողջապահությունը կբերի ԱԲ-ի վրա հիմնված ձրի առողջապահության, որը թույլ կտա ապրել երկար եւ առողջ: Թերեւս 10-15 տարվա ընթացքում մեր կյանքի միջին տեւողությունը 120-130 տարի կդառնա: Պատկերացրեք՝ ինչքան ավելի շատ ժամանակ կծախսեք կրթության վրա, եթե 120 տարի եք ապրելու, մինչեւ 40 տարեկան գուցե սովորեք: Կամ մենք կտարբերվենք ապագայում, գուցե ցկյանս ուսումնառողներ կլինենք»,- ընդգծեց Քինգը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով