ՌԴ հինգ մարզերում տեղեկացրել են դրոնների գրոհի մասին. հրդեհ նավթագործարանի տարածքում
Հինգ ռուսական մարզերի ղեկավարները մարտի 13-ի գիշերը տեղեկացրել են անօդաչուների գրոհը հետ մղելու մասին։ Նահանգապետերի տեղեկացմամբ՝ Բրյանսկի մարզում խփվել են ուկրաինական ութ դրոններ, Բելգորոդի եւ Կուրսկի մարզերում՝ վեցական, Վորոնեժի մարզում՝ մեկ։
Միեւնույն ժամանակ, անօդաչուների գրոհի վտանգի մասին տեղեկացրել են Լիպեցկի մարզի իշխանությունները։ «Ուկրաինայի կողմից մոտենում են անօդաչու թռչող սարքեր։ Բոլոր ուժերը եւ միջոցները առավելագույն պատրաստվածության վիճակի են բերվել»,- Թելեգրամում գրել է նահանգապետ Իգոր Արտամոնովը։
Տուժածների եւ լուրջ ավերածությունների մասին որեւէ տեղ չի տեղեկացվել։ Սակայն Բելգորոդի մարզում արդյունաբերական ձեռնարկության մեկ աշխատակից վիրավորվել է Շեբեկինո քաղաքի գնդակոծման ժամանակ, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն տեղեկացրել է, որ Կիրիշի շրջանի ԿԻՆԵՖ նավթավերամշակման գործարանին մոտենալիս խփվել է ինքնաթիռատիպ դրոն։ «Արտադրությունն աշխատում է սովորական ռեժիմով։ Զոհեր եւ ավերածություններ չկան։ Անկման վայրում հետեւանքները տեղայնացվել եւ վերացվել են»,- գրել է մարզի ղեկավարը։
Ռյազանի մարզում հրդեհ է բռնկվել նավթագործարանի տարածքում, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով օպերատիվ ծառայությանը։ Գործակալության զրուցակցի տվյալներով՝ միջադեպի հավանական պատճառը անօդաչուի ընկնելն է։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։ Մարզի իշխանությունները հրապարակման պահին անօդաչուների գրոհների մասին հաշվետվություն չեն ներկայացրել։ Նշենք, որ Ռյազանի մարզը սահմանակից է Մոսկվայի մարզին։
Նախորդ գիշեր անօդաչուների գրոհի մասին տեղեկացրել էին Ռուսաստանի ինը մարզերի իշխանությունները։ Դրոնները գրոհել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Լենինգրադի, Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի եւ Տուլայի մարզերը։ Նիժնի Նովգորոդում եւ Օրյոլում հարվածներից տուժել են վառելիքային օբյեկտներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ