Դատարանը պարտավորեցրել է 3,76 միլիոն դոլար վճարել 78-ամյա թոշակառուհուն
Կոլորադոյի երդվյալ ատենակալների դատարանը պարտավորեցրել է 3,76 միլիոն դոլար վճարել թոշակառուհուն, որի տունը վնասվել է ոստիկանության սխալմամբ իրականացրած գրոհի ժամանակ:
Փաստաբանների պնդմամբ, 78-ամյա Ռուբի Ջոնսոնը դեռևս տառապում է «ծանր ֆիզիկական և հուզական խանգարումով», այն բանից հետո, երբ գողացված բեռնատար և զենք փնտրող ոստիկանները ներխուժել են նրա տուն և կալանավորել նրան:
Փաստաբաններից մեկի կարծիքով, Դենվեր քաղաքը պատասխանատվություն է կրում 3,76 միլիոն դոլարի չափով փոխհատուցման վճարման և պատժիչ տուգանքների համար, չնայած նրան, որ երկու պատասխանող-սպաների նկատմամբ, որպես ֆիզիկական անձանց, դատական հայց է ներկայացվել։
Եվ թեև երդվյալ ատենակալները երկու սպաներին էլ մեղավոր են ճանաչել Ջոնսոնի իրավունքները խախտելու մեջ, սակայն Դենվերի ոստիկանության հետաքննությունը ոչ մի ապօրինություն չի հայտնաբերել, սպաները չեն ենթարկվել կարգապահական տույժի և երկուսն էլ շարունակում են աշխատել պարեկային ստորաբաժանումում, այս շաբաթ CNN-ին է ասել ոստիկանության բաժնի ներկայացուցիչը:
«Մենք մտահոգված ենք պատրաստության կամ քաղաքականության մեջ փոփոխությունների բացակայությամբ և հուսով ենք, որ փոխհատուցման գումարի չափը համոզիչ ազդանշան կծառայիայն բանի համար, որ ոստիկանական բաժանմունքը պետք է լրջորեն վերաբերվի իր բնակիչների սահմանադրական իրավունքներին»,- ասել է Ջոնսոնի փաստաբան Թիմ Մաքդոնալդը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ