Պուտինին ուղերձս պարզ է՝ ես չեմ հանձնվի. Բայդենը՝ Ուկրաինային աջակցության մասին
Եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ զենք, ապա նա կկարողանա հաղթել Ռուսաստանին, համոզված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այդ մասին նա հայտարարել է Կոնգրեսում իր ամենամյա ելույթի ժամանակ։ Այս մասին գրում է Associated Press-ը:
Բայդենը նաև խոստացել է ամերիկյան զորքեր չուղարկել Ուկրաինա, սակայն հաստատել է իր աջակցությունը շարունակելու մտադրությունը։
Նա համոզված է, որ Կիևին օգնության տրամադրումը «արգելափակվում է նրանց կողմից, ովքեր ցանկանում են, որ Միացյալ Նահանգները կորցնի համաշխարհային առաջնորդությունը»։
«Ես Կոնգրեսին ասում եմ՝ մենք պետք է դեմ կանգնենք Պուտինին... Եթե Միացյալ Նահանգները հիմա նահանջեն, դա Ուկրաինային վտանգի տակ կդնի: Եվրոպան վտանգի տակ է, ազատ աշխարհը վտանգի տակ է, ինչը քաջալերում է նրանց, ովքեր ցանկանում են մեզ վնաս հասցնել: Նախագահ Պուտինին ուղղված իմ ուղերձը պարզ է՝ մենք չենք նահանջելու, մենք չենք հանձնվի, ես չեմ հանձնվի», - վստահեցրել է Ջո Բայդենը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ