ԵՄ դեսպանները հրաժարվել են հանդիպել Լավրովի հետ
Մոսկվայում Եվրամիության երկրների դեսպանները հրաժարվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ առաջարկվող հանդիպումից։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Լավրովը։ ԵՄ ներկայացուցչությունից RBC-ին հայտնել են, որ մերժման պատճառը ՌԴ ԱԳՆ-ի նկատմամբ վստահության ցածր մակարդակն է։
Սերգեյ Լավրովն ասել է, որ եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումը պետք է նվիրված լիներ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Սակայն, Լավրովի խոսքով, նախատեսված միջոցառումից երկու օր առաջ ԱԳՆ-ն հաղորդագրություն է ստացել, որ դեսպանները չեն գա հանդիպման։
«Ի՞նչ եք կարծում. նախատեսված միջոցառումից երկու օր առաջ՝ հանդիպումից առաջ, մեզ գրություն ուղարկեցին՝ «Մենք որոշել ենք չգալ»։ Պատկերացնու՞մ եք դիվանագիտական մակարդակով հարաբերություններ այն երկրների հետ, որոնց դեսպանները վախենում են հանդիպման գալ այն երկրի նախարարի հետ, որտեղ հավատարմագրված են։ Որտե՞ղ եք նման բան տեսել»,- Սոչիում Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում կայացած քննարկման ժամանակ ասել է Լավրովը։
Նախարարը նաև պարզաբանել է, որ հանդիպմանը ցանկանում է դեսպանների հետ քննարկել այն տեղեկությունը, որ ԱԳՆ-ն կուտակել է, որ Մոսկվայում Եվրամիության երկրների դեսպանատներն իրենք են «պատրաստվում» նախագահական ընտրություններին, մասնավորապես, որ իբր մտադիր են. աջակցել ռուսական «ոչ համակարգային ընդդիմությանը» և կիրառել որոշակի «միջամտության մեխանիզմներ»։ Լավրովն ասել է, որ պատրաստվում է զգուշացնել օտարերկրյա դիվանագետներին նման գործողությունների մասին, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել։
Ռուսաստանում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը RBC-ին հաստատել է, որ ՌԴ ԱԳՆ-ն միջոցառմանը հրավիրել է եվրոպացի դեսպաններին, սակայն մերժումը պայմանավորված է «չափազանց ցածր վստահությամբ» և հրավերի օրակարգում առաջարկների բացակայության պատճառով:
«Մեզ հրավիրել էին քննարկելու ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, բայց հիմա նախարար Լավրովն ասում է, որ խոսքը վերաբերում էր մեզ դասախոսություններ կարդալուն։ Սա վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ենք վարվել, որ մերժել ենք հրավերը»,- հավելել են ԵՄ պատվիրակությունից։
ԵՄ պատվիրակությունը նշել է, որ բացասական արձագանքի վրա ազդել է փետրվարի 16-ին կալանավայրում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահը, ինչպես նաև այն փաստը, որ նրա մահվան պատճառների վերաբերյալ անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու ԵՄ կոչերը մնացին անտեսված։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ