Դմիտրի Մեդվեդև. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է գերմանացի զինվորականների բանակցություններից տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը՝ ասելով, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։
Ըստ Մեդվեդևի, «բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռների և տանկերի խաղ ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են»։
«Կարծում եմ, որ այժմ կսկսվի Գերմանիայում իշխող քաղաքական դաշինքի վարկի վերականգնման գործընթացը, որպեսզի մեղմվի լյուֆթվաֆեի սպաների խոսակցությունից առաջացած հանրային վրդովմունքը։ Իբր, այս ամենը զինվորականների մեքենայություներն են, նրանք սիրում են նման խոսակցություններ, նրանց հաց մի տուր, թող որ պատերազմ-պատերազմ խաղան: Իսկ քաղաքացիական քաղաքական ղեկավարությունը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Առավել ևս, որ այս ղեկավարության գլխին խաղաղասեր տղա Շոլցն է (նույն ինքը՝ լարդութոքի երշիկը), որը հրաժարվում է բանդերականներին մեծ հեռահարության հրթիռներ տրամադրել։ Նա տեղյակ չէ և գլուխ կհանի դրանից»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում:
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մարտի 1-ին հրապարակել էր գերմանական զինվորականների խոսակցությունների ձայնագրությունները, որոնք գերմանացի բարձրաստիճան զինվորականների հեռախոսակոնֆերանսից էին․ նրանք խոսում են Ուկրաինայի համար զենքից։ Սա մտահոգություն է առաջացրել Գերմանիայում լրտեսության առիթով և պարզաբանումների պահանջ՝ Ռուսաստանից։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հետաքննում է այդ հարցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ