Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ

3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է

Աչքերի քրոնիկ հոգնածություն․ Ի՞նչ անեն համակարգչի առջև ժամեր շարունակ աշխատողները

Պատկերները ոչ հստակ տեսնելը, աչքերի հոգնածությունը և այլ խնդիրներ միշտ չէ, որ աչքի հիվանդությունների կամ վատ տեսողության հետևանք են: Հնարավոր է, որ առկա է աստենոպիա՝ աչքերի քրոնիկ հոգնածություն: Այս տերմինով ակնաբույժները բնորոշում են աչքերի հոգնածությունը, որն առաջանում է երկարատև և անդադար աշխատանքի հետևանքով: Աստենոպիայի նշանները մարդիկ հիմնականում զգում են գիրք կարդալիս, համակարգչի առջև աշխատելիս, երկար ժամանակ ղեկին լինելիս և այլն:

Այն տեսողական խնդիրները, որոնք պահանջում են բարձր կենտրոնացում, առաջացնում են աչքերի մկանների գերլարում և կծկում: Կոպերի, դեմքի, ծնոտի մկանները նույնպես ներառված են տեսողական գործընթացի մեջ և երբեմն առաջացնում են ցավ և անհարմարություն:

Մեծ դեր ունի նաև լուսավորությունը. աչքերը շատ շուտ են հոգնում թույլ լույսի տակ: Երբ մարդը լարված նայում է էկրանին, աչքերը քիչ է թարթում, այդ դեպքում աստենոպիան ուղեկցվում է նաև ակնագնդի չորությամբ:

Ընդհանուր առմամբ, աստենոպիայի ախտանշանները կարող են տարբերվել՝ կախված դրա առաջացման պատճառից, սակայն առավել հաճախ պատահող ախտանշաններն են՝

հոգնածություն,

աչքերում այրոց և ցավի զգացում,

չոր կամ արցունքոտ աչքեր,

գլխացավ, որն առաջանում է աչքերի հետ կապված որևէ աշխատանք իրականացնելիս,

աչքերը բաց պահելու դժվարություն,

պատկերի երկատվածություն,

գերզգայնություն լույսի նկատմամբ,

շաղված տեսողություն,

գլխապտույտ:

Այս ախտանշաններից շատերը կարող են նմանվել հեռատեսության, կարճատեսության կամ աստիգմատիզմի ախտանշաններին և իրական պատճառը հայտնաբերելու համար անհրաժեշտ է այցելել ակնաբույժի և անցնել աչքերի ընդհանուր հետազոտություն:

Աստենոպիայի բուժումը հիմնականում կախված է դրա պատճառներից և կարող է ներառել.

ակնոցի կրում,

կոնտակտային ոսպնյակների կրում,

լազերային միջամտության իրականացում,

աչքի կաթիլների օգտագործում:

Կան նաև աստենոպիայի մեղմացման այլ միջոցներ, որոնք կարող են իրականացվել տնային պայմաններում․

Մերսում․ Կոպերի և հոնքերի տակ իրականացվող շրջանաձև շարժումները (40 վայրկյան) ակտիվացնում են արյան շրջանառությունը և թուլացնում են մկանները:

Տաք ափ․ Շփեք ձեռքի ափերը և դրեք դրանք փակ կոպերին (կես րոպե):

Օգտագործեք սառը ջուր․ Սառը ջուրը հանում է աչքերի այտուցվածությունը, լարվածությունն ու հոգնածությունը, լավացնում է արյան շրջանառությունը:

Արևային լոգանք․ Էներգետիկ լիցքեր հնարավոր է ստանալ՝ դեմքը դեպի արևի ճառագայթներն ուղղելով: Այդ ընթացքում աչքերը պետք է փակված լինեն:

Վարժանքներ աչքի համար․ Դեպի հեռուն հառած հայացքը կամ մոտ դրված առարկային նայելը մարզում է աչքի մկանները:

Երիցուկի թեյով, կաթով, վարունգով թրջոցները նույնպես հանգստացնում են աչքերը:

Աստենոպիան, բարեբախտաբար, լուրջ խնդիր չէ և չի առաջացնում երկարատև տեսողական խնդիրներ: Պարզապես պետք է ավելի հետևողական լինել և շատ չծանրաբեռնել աչքերը, իսկ եթե դա անխուսափելի է, ապա աշխատել ընդմիջումներով: