Ասիայի ամենահարուստ մարդը ավելի քան 100,000 դոլար է ծախսել երկու ձիթենիների վրա, քանի որ դրանք «հաջողություն են բերում»
Հարուստներն իրենց տարօրինակություններն ունեն. Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին, որի կարողությունը գնահատվում է 113 միլիարդ դոլար, ավելի քան 100 հազար դոլար է ծախսել երկու ձիթենիների վրա, քանի որ դրանք «հաջողություն են բերում»:
2021 թվականի վերջին մագնատը որոշեց գնել 170-ից 200 տարեկան երկու հազվագյուտ ձիթենիներ՝ Ջամնագարում գտնվող իր ընդարձակ կալվածքի համար:
Գերթանկարժեք ձիթապտղի ծառերը ներմուծվել են Իսպանիայից, քանի որ այս տեսակը չի աճեցվում Հնդկաստանում: Ըստ The Hindu-ի, այն բանից հետո, երբ ձիթենու ծառերը ներմուծվեցին Իսպանիայից, դրանք բեռնատարով տեղափոխվեցին ավելի քան 1800 կմ հեռավորության վրա գտնվող տնկարան: Պոլիէթիլենային տոպրակների մեջ խնամքով փաթեթավորված ծառերն այդ տարածությունը հաղթահարել են հինգ օրում։
Անդհրա Պրադեշի Գաուտամիի տնկարանում ձիթապտղի ծառերը երկու տարի խնամվել են վեց հոգուց բաղկացած նվիրված թիմի կողմից, մինչեւ որ հասել են իրենց վերջնական նպատակակետին: Թիմը պետք է ապահովեր հողի օպտիմալ պայմաններ եւ վերահսկեր, որ ծառերը չբարձրանային 12 ոտնաչափից ավել:
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ ձիթենու տեղափոխման արժեքը կազմել է 4000 դոլար, սակայն դա արդարացված է եղել, քանի որ յուրաքանչյուր ծառ արժեր 60000 դոլար եւ միլիարդատեր գործարարին անսահման հաջողություն է բերում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ