Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը վարակի պատճառով հոսպիտալացվել է Մալայզիայում. ԶԼՄ
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ն արձակուրդի ժամանակ վարակի պատճառով հոսպիտալացվել է Մալայզիայում։ Այս մասին գրում է «NRC»-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։
Լրատվամիջոցները հայտնում են, որ 87-ամյա միապետը ստանում է անհրաժեշտ ամբողջ բուժօգնությունն ինչպես տեղացի, այնպես էլ նորվեգացի մասնագետների կողմից: 20 տարի առաջ Նորին Մեծությունը քաղցկեղի պատճառով միզապարկի հեռացման վիրահատության է ենթարկվել։ 2020 թվականին միապետը սրտի վիրահատություն է տարել: 2023 թվականի մայիսին Հարալդ V-ը գտնվում էր Օսլոյի հիվանդանոցում:
Հարալդ V-ը Նորվեգիան ղեկավարում է 1991 թվականից։ Նա երրորդ միապետն է Գլյուքսբուրգների դինաստիայից, որը սկսել է կառավարել երկիրը 1905 թվականին Շվեդ-Նորվեգական Միության լուծարումից հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ