Օգտատերերը հայտնել են Telegram-ի աշխատանքում խափանումների մասին
Telegram-ի ռուսաստանաբնակ օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքում խափանումների մասին: Ինչպես հաղոդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Сбой.рф ծառայության տվյալներին, այս պահին բողոքների թիվը գերազանցում է 5,7 հազարը։
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ խափանումները նկատվել է Մոսկվայի ժամանակով 12։30-ի սահմաններում։ Նշվում է, որ բողոքների զգալի մասը՝ 34 տոկոսը, ստացվել է Մոսկվայի օգտատերերից, ևս 15 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգի օգտատերերից։ Բացի այդ, բողոքներ են ստացվել նաև Կրասնոդարի երկրամասից, Մոսկվայի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի, Սվերդլովսկի մարզերից, Թաթարստանից և այլ շրջաններից։
Մեկ այլ ծառայության՝ Downradar-ի տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը գանգատվում է մեսենջերի աշխատանքի ընդհանուր խափանումից, սակայն ոմանց մոտ նկատվել են խնդիրներ նաև հաղորդագրություններ ուղարկելու, հավելվածներ բացելու, նկարներ ներբեռնելու և պարզապես մեսենջեր մուտք գործելու հետ կապված։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ