Թուրքիան հայտարարել է սեփական արտադրության առաջին ռադարի շահագործման մեկնարկի մասին
Թուրքիայում ստեղծված սեփական արտադրության ռադարը թույլ կտա հանրապետության ողջ օդային տարածքի շուրջօրյա հսկողություն իրականացնել։ Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի նախարարության ղեկավար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։
«Ղազիանթեփի օդանավակայանում տեղադրվել է թուրք ինժեներների ստեղծած առաջին հայրենական հսկողության ռադարը (MGR): Ռադարային համակարգի շնորհիվ, որը նախատեսվում է տեղադրել տարբեր տարածքներում, կապահովվի Թուրքիայի ողջ օդային տարածքի շուրջօրյա հսկողությունը 1 միլիոն քառակուսի կմ տարածքի վրա։ Օդային շարժման անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) առաջարկությունների համաձայն ստեղծված MGR ռադարը համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) բոլոր չափանիշներին»,- գրել է նախարարը X-ում (նախկինում՝ Twitter):
Նա նշել է, որ Թուրքիայի կողմից քաղաքացիական ավիացիայի կարիքների համար սեփական ռադարի ստեղծումը կօգնի բարելավել օդային հաղորդակցման անվտանգության վերահսկումը, նվազեցնել արտաքին կախվածությունը և կնպաստի ավիացիոն ոլորտում երկրի տեխնոլոգիական զարգացմանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...