Մադագասկարի խորհրդարանը հաստատել է մանկապիղծների ամորձատման մասին օրենքը
Մադագասկարի խորհրդարանը հավանություն է տվել այն օրենքին, որը թույլատրում է երեխաների բռնաբարության համար դատապարտվածների քիմիական և, որոշ դեպքերում, վիրաբուժական ամորձատումը, քայլ, որն արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը, բայց նաև ստացել է երկրի ակտիվիստների աջակցությունը, որոնք կարծում են, որ դա համապատասխան կանխարգելիչ միջոց է: «բռնաբարության մշակույթը» զսպելու համար, հայտնում է AP-ն։
Երկրի խորհրդարանը օրենքն ընդունել է փետրվարի 2-ին, իսկ Սենատը` վերին պալատը, այն հաստատել է անցյալ շաբաթ: Այժմ այն պետք է վավերացնի Գերագույն սահմանադրական դատարանը և ստորագրի երկրի նախագահ Անդրի Ռաջոելինան, որն առաջին անգամ այս հարցը բարձրացրել է դեկտեմբերին։ Նրա կառավարությունն առաջարկել է օրենքում փոփոխություններ մտցնել։
Մադագասկարի արդարադատության նախարար Լենդի Մբոլատիանա Ռանդրիամանանտենասոան ասել է, որ այդ քայլն անհրաժեշտ է երեխաների բռնաբարության դեպքերի աճի պատճառով: Ըստ նրա, 2023 թվականին գրանցվել է անչափահասների բռնաբարության 600 դեպք, իսկ այս տարվա հունվարին՝ 133։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ