Մեծ Բրիտանիան Իրանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել․ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ վարչապետ Ռիշի Սունակի հայտարարություններից հետո, հաղորդում է IRNA գործակալությունը։ Պատճառը Իրանի հասցեին բրիտանական կառավարության մեղադրանքներն են։
Իրանի ԱԳՆ-ից անհիմն են անվանել բրիտանական իշխանությունների մեղադրանքներն ու պատժամիջոցները, վճռականորեն դատապարտել դրանք, ինչպես նաև դեսպանին են փոխանցել Իրանի վճռական բողոքը:
Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարել է, որ այն կփոխանցի իր երկրին։
Հիշեցնենք՝ նախօրեին Սունակը մտահոգություն էր հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վերաբերյալ։ Նա կոչ էր արել Իրանին թուլացնել էսկալացիան՝ Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ