ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կրկին հարվածներ են հասցրել Եմենի հուսիների օբյեկտներին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կրկին հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան օգտագործել են նավերից արձակված Tomahawk հրթիռներ, ինչպես նաև կործանիչներ՝ ոչնչացնելու հուսիների պահեստներն ու հրթիռների արձակման վայրերը: Ինչպես նշում է գործակալությունը, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ դաշնակիցները համակարգված պատասխան հարվածներ են հասցնում հուսիների թիրախներին։
Al Arabiya և Al Jazeera հեռուստաալիքների փոխանցմամբ ամերիկյան ու բրիտանական զինուժը հարձակվել է Սանայում հուսիների Ադ-Դայլամի ռազմաբազայի, ինչպես նաև Թաիզ, Հաջա, Ալ-Հոդեյդա և Ալ-Բեյդա մարզերում գտնվող այլ օբյեկտների վրա։ Ինչպես Al Jazeera-ին հայտնել է «Անսար Ալլահ» շարժման անանուն աղբյուրը, լույս երեքշաբթի գիշերը հասցված հարվածներն ամենազանգվածայինն են հունվարի 12-ի հարձակումից հետո։
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան առնվազն 35 հարված են հասցրել հուսիների օբյեկտներին։ Բացի այդ, հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ հարձակման հետևանքով «Անսար Ալլահ»-ի երեք բարձրաստիճան ներկայացուցիչ է սպանվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ