Հնդկաստանում տատիկը գողացել է թոռանն ու վաճառել 200,000 հազար ռուփիով
Հնդկաստանում տատիկը գողացել է դստեր երեխային և վաճառել այլ զույգի, հայտնում է News9Live-ը։
Ուտար Պրադեշ նահանգի Մեծ Նոյդա քաղաքից Բաբիտա անունով կինն առևանգել է իր թոռանը 2023 թվականի մայիսի 10-ին: Նորածնի մայրը՝ Շիվանգին, պատմել է, որ այդ օրը ամուսնու հետ գնացել է դեղորայք գնելու և մորը խնդրել է երեխային խնամել։ Երբ զույգը վերադարձել է, տանը չեն եղել ո՛չ որդին, ո՛չ էլ տատիկը։
Բաբիտան տղային հանձնել է մի կնոջ, որն էլ փոքրիկին տվել է բժշկին։ Մեղսակիցների օգնությամբ երեխային 200 հազար ռուփիով վաճառել են Ամարվիր անունով մի տղամարդու։ Հանցագործության համար Բաբիտան ստացել է 50 հազար ռուփի:
Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է բռնել ու ձերբակալել տատիկին։ Նա խոստովանել է իր արածը: Առևանգումից ութ ամիս անց երեխային վերադարձրել են մորը։
«Աստված լսեց իմ աղոթքները և ողջ-առողջ վերադարձրեց երեխայիս», - հուզված ասել է Շիվանգին լրագրողներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել