ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նոր հարձակումներ են իրականացրել Եմենում հութիների դիրքերի վրա
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան նոր ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների դիրքերին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է տեղի ռազմական աղբյուրը։
«Ամերիկյան և բրիտանական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Անսար Ալլահ» խմբավորման թիրախներին Կարմիր ծովի Հոդեյդա ափամերձ նահանգի հյուսիսում գտնվող Ալ-Լուհիա շրջանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես այսօր ավելի վաղ ասել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան, Եմենի վրա ԱՄՆ հարվածները սպառնում են Կարմիր ծովում նավագնացությանը: Միաժամանակ նա նշել է, որ ամերիկացիներին չի հաջողվի կանխել հութիների հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա։
Հիշեցնենք, հունվարի 12-ի գիշեր ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարված են հասցրել Եմենի չորս նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայում, Հոդեյդաում, Թաիզում և Սաադայում:


















































Միացյալ Նահանգները նոր հարված է հասցրել Եմենին․ Պենտագոն
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել